ՄԱՐԱԹՈՒԿԻ ԶՈՐԻԿԸ ՙՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ՚ Է ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆԸ
Արխիվ 12-16ՄԱՐԱԹՈՒԿԻ ԶՈՐԻԿԸ ՙՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ՚ Է
ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆԸ
ՙԻրավունքի՚ նախորդ համարում անդրադարձել էինք Արայիկ Մեխակյանի, ով առավել հայտնի է Նեմեցի Արո մականվամբ եւ ՙՄարաթուկ՚ տուրիստական ընկերության սեփականատեր Զորիկ Վարդանյանի (Մարաթուկցի Զորիկ) վիճաբանությանը, որն ավարտվել էր ծեծկռտուքով: Նախորդ հրապարակման Ժամանակ մեզ չհաջողվեց կապվել, ըստ աղբյուրի, Նեմեցի Արոյի կողմից ծեծի ենթարկված Մարաթուկի Զորիկի հետ, քանի որ վերջինիս տուրիստական ընկերությունից հավաստիացրել էին, որ իրենց տնօրենը երկրում չէ: Եվ ահա երեկ մեր նույն աղբյուրները փոխանցեցին,որ նախ վերոհիշյալ վեճին մասնակցել է նաեւ Կադաստրի կենտրոնական սպասարկման գրասենյակի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը: Իսկ Զորիկ Վարդանյանը լավ էլ երկրում է եւ այս պահին գտնվում է Ծաղկաձորում, խնամու` Մարգար Օհանյանի, առանձնատանը: Հավելենք, երբ այս անգամ զանգահարեցինք Զ. Վարդանյանի տուրիստական ընկերություն, այս անգամ, ի տարբերություն նախորդ օրվա, նշեցին, որ նա պարզապես քաղաքում չէ, ոչ թե երկրից է բացակայում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

