ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՄԻԱՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՄԻԱՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսում ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, քառյակի առաջնորդները կհանդիպեն. ՙԿարծում եմ` նման հանդիպման անհրաժեշտությունը կառաջանա՚:
Արդյոք այդ անհրաժեշտությունը այս պահին տեսնում է ԲՀԿ առանջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ եթե այո, ապա որտեղ եւ ինչ ֆորմատով` հարցին ի պատասխան` ԲՀԿ առաջնորդի մամուլի պատասխանատու ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ մեզ փոխանցեց, որ իրենց կուսակցության առաջնորդը ցանկացած պահի պատրաստ է գործընկեր կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման, որոնց հետ ունի բարեկամական հարաբերություններ. ՙՉորս առաջնորդների հանդիպման անցկացման համար Գագիկ Ծառուկյանի կողմից որեւէ խոչընդոտ չկա՚:
Ստացվում է, որ ԲՀԿ առաջնորդը տեսնում է հանդիպման անհրաժեշտությունը, եւ արդյոք սպասվում է դա. ՙԵթե լինի անհրաժեշտություն, կրկնելով Ռուբիկ Հակոբյանին, ապա նման հանդիպում կազմակերպելու մասով Գագիկ Ծառուկյանի մասով, որեւէ խնդիր չկա՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

