ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԸ ԵՎ ՀԱԿ-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ-2
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԸ ԵՎ ՀԱԿ-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ-2
ՙԻրավունքի՚ նախորդ համարում մենք անդրադարձել էինք ՙԿոնչիտայի վկաներն ընդդեմ ՙԻրավունքի՚՚ գործող անձանցից մեկին` ՀԱԿ ակտիվիստ Գայանե Ղազարյանին: Նա ՀԱԿ-ում ամենեւին էլ շարքային ֆիգուր չէ, հանրահավաքներում ելույթներ է ունեցել, ընդգրկված է եղել նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ՀԱԿ համամասնական ցուցակում: Եվ, ի դեպ, նա վերը հիշատակված սկանդալային գործի միակ ֆիգուրանտ ՀԱԿ ակտիվիստը չէ: Այդ 16-ի մեջ, ում հայցվորներից մեկը ՙԹվիթեր՚ սոցիալական ցանցում մտցրել է ՙԼԳԲՏ ակտիվիստներն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի՚ կատեգորիա, կա եւս մեկը` Լեւոն Տեր-Պետրոսյանի մոլեռանդ ֆանատ, նրան գրեթե տեր Աստծո տեղ պաշտող Դավիթ Թադեւոսյանը, ԼՏՊ-ի ջերմ համակիր է եւ քրեական հանցագործի որդի, 19-ամյա Վահան Սեդրակյանը, ում անդրադառնալու առիթ արդեն ունեցել էինք:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԵՆԱՐԱՆԸ
Ի դեպ, երբ մայիսի 17-ին մեր կայքում հրապարակում էինք Ինգա եւ Անուշ Արշակյանների դեմ ֆեյսբուքյան ասուլիսի շրջանակում ծավալված կոնչիտայասերների ագրեսիվ արշավի մասնակիցների ցուցակը, այդտեղ ընդգրկված 60 հոգուց մեկ տասնյակից ավելին հենց ՀԱԿ-ի ակտիվիստներ էին: Դատարան դիմեցին ընդամենը 2-ը, մյուսներն էլ այդ քայլից ձեռնպահ մնացին` ոմանք միգուցե ՙշառից-փորձանքից հեռու՚, ոմանք բողոքի փողոցային գործողությունների ընթացքում հասցրել էին ոստիկանության հետ ընդհուպ քրգործերի հարուցումը հասնող պրոբլեմներ ունենալ, մեկն էլ զորակոչվել է բանակ եւ հուսանք` այնտեղ նրա ուղեղը կբեռնաթափեն աղբից:
Ինչեւէ, վերադառնանք Գայանե Ղազարյանին, նախ հիշեցնելով, որ ըստ ՙՀայոց աշխարհ՚ թերթի 2008-ի ամռանն արած բացահայտման, Արեւմուտքից եկող գումարներից ՙԼ. Զուրաբյանն ամեն շաբաթ 2000 ԱՄՆ դոլարի սահմաններում ՙաշխատավարձ՚ է վճարում ՙՎեր կաց՚ նորաստեղծ երիտասարդական շարժման ակտիվիստներին, որոնց ղեկավարը Ռաֆայել Ղազարյանի դուստրն է` Գայանե Ղազարյանը՚:
Պարզ է, որ այդ երիտասարդական կառույցը հարվածային ուժերից մեկն էր, քանզի, բնականաբար, սիրուն աչքերի համար ամսական 8 հազար դոլար ոչ մեկին չէին տա:
Սակայն սույն ակտիվիստուհին միայնակ չէ ներգրավված ԼՏՊ-ի թիմում: ՙՀայոց աշխարհի՚ արդեն իսկ հիշատակված հոդվածում նշվում է, որ հեղափոխական գործունեության մեջ նա լծվել էր իր մոր` Գրիզելդա Ղազարյանի եւ եղբոր` Վազգեն Ղազարյանի հետ մեկտեղ: Նրա ամուսինն էլ, ՀԱԿ հայտնի գաղափարախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն է, ով Լեւոն Զուրաբյանի կայքէջի խմբագրականների մշտական հեղինակն է, այսինքն` ԼՏՊ-ի կարծիքի ուղղակի արտահայտողը:
Բնականաբար, հարց է ծագում, թե ինչո±ւ է ԼՏՊ-ն հենվում նաեւ համասեռամոլական լոբբինգի մեջ ընդգրկված ակտիվիստների վրա: Պատասխանը պարզ է` ցանկացած արեւմտամետ 5-րդ շարասյան կարեւորագույն պարտականություններից մեկը եվրոպական ՙկարեւորագույն արժեքներից՚ մեկի` համասեռամոլների շահերի պաշտպանությունն է: Եվ եթե, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը դա անում էր բացահայտ, նաեւ անձամբ այցելելով հրեղեն սանմաքրման ենթարկված Ծոմակի որջը ու համերաշխություն հայտնելով այդ գեյ-ակումբին, ապա ԼՏՊ-ն անձամբ նման անզգուշություն չի անում, քանզի հայտնի է մեր ժողովրդի չափազանց ՙքնքուշ՚ վերաբերմունքն այդ կատեգորիային: Լեւոն Ակոպիչը նաեւ խնամքով թաքցնում է իր արեւմտամետ, ավելի ճիշտ` արեւմտամոլ քաղաքական կողմնորոշումը, քանզի դա նույնպես ակնհայտորեն դուր չէր գա ժողովրդին: Տարատեսակ ՙկեղտոտ աշխատանքները՚ ՀԱԿ-ում վերապահված են հիմնականում երիտասարդ ակտիվիստներին` եւ գոմիկներին պաշտպանելը, ու հանուն կոնչիտաների մարդկանց հալածելը, ե°ւ սանձարձակ հակառուսական քարոզչություն ծավալելը, ե°ւ մեծն առաջնորդի աչքի գրող գործիչների վրա համացանցում տոննաներով ցեխ լցնելը: Դե պարզ է, վերջնարդյունքում պրոբլեմներ են ունենում հենց այդ ջահելները, այլ ոչ թե իր սեւ դղյակում ծվարած առաջնորդը: Սակայն նրա համար ամենեւին էլ նորություն չէ ուրիշներին սառնասրտորեն եւ դաժանաբար օգտագործելը` հիշենք նրա խոստովանությունը, թե ինչքան հանգիստ է քնել մարտիմեկյան արյունահեղությունից հետո, հիշենք քանի¯-քանիսը նրա երեսից ռեալ բանտային ժամկետներ շալակեցին...
ՙՀԱՂԹԱՐՇԱՎ՚
ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՆՑՔ
Ընթերցողն անշուշտ կհարցնի` իսկ արդյոք միայն արեւմտյան տերերի արժեհամակարգով է պայմանավորված համասեռամոլության լոբբիստների արժեքը ԼՏՊ-ի համար: Անշուշտ, նաեւ դրանով, սակայն կա եւս մեկ կարեւոր պահ: ՙՆարնջագույն՚ շարժումների մարման եւ դեպի լուսանցք մղվելու անկասելի միտումը թելադրում է, որ որեւէ կտրուկ քայլեր անելու համար անհրաժեշտ են կադրեր, որոնք կորցնելու բան չունեն: Եվ լոբբինգի այդ արգահատելի ուղղությամբ զբաղվողներն են հենց այդ կադրերը, հայկական ավանդական արժեհամակարգի ու հանրության հետ կապող ռեալ թելեր նրանք չեն կարող ունենալ, ու դրանով են կառավարելի եւ արժեքավոր: ԼՏՊ-ի թիմում, իհարկե, կան նաեւ, այսպես ասած, ՙոչ ավանդական սեռական կողմնորոշում՚ ունեցողներ, ովքեր փախչելու տեղ չունեն, քանզի նրանց գլխին մշտապես կախված է բացահայտման դամոկլյան սուրը:
Սակայն անդրադառնանք ծերացող առաջնորդի եւ նրա թիմի գործունեության զուտ քաղաքական ասպեկտին: Այսպես, ըստ վերը հիշատակված գաղափարախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի. ՙԿեղծ հայրենասիրական ալիք բռնեցնելն ու ՙազգային միասնության՚ դեմագոգիան, որը փորձում են շահարկել իշխող խմբի ներկայացուցիչներն ու սպասարկողները` ներքաղաքական սուր զարգացումներին ընդառաջ, կարճատեւ եւ սահմանափակ ազդեցություն կարող է ունենալ միայն եւ, անշուշտ, արագ կմարի՚: Դա ավելի շուտ ՀԱԿ-իստների ցանկությունների բաժնից է, քանզի հայրենասիրական ալիքը առավել քան իրական է, ու հենց այդ ալիքի վրա քաղաքական ՙաչոկներ՚ հավաքեց ամբողջ խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Բնականաբար, ուժի մեջ է մնացել նաեւ սահմանադրական բարեփոխումների շուրջ ինչ-ինչ անկայունություն հրահրելու տերպետրոսյանական հույսը, ՀԱԿ-իստները նաեւ հույսեր են փայփայում, որ իշխող վերնախավում հակասությունները կհանգեցնեն ՀՀԿ-ի թիմի տրոհման: Դե իսկ քանի որ ՀԱԿ-ի համար ԼՏՊ-ի ՙքաղաքագիտական վերլուծությունը՚ իր բոլոր զարգացումներով հանդերձ անվիճելի ճշմարտություն է, ապա ԼՏՊ-ի ծրագրերում ՙքառյակին՚ շատ մեծ տեղ է տրվում, եւ գաղափարախոսը հույս է հայտնում. ՙԻսկ եթե Սերժն ի զորու չի լինում քանդել քառյակը, եւ քառյակն էլ իր հերթին իրավիճակը զարգացնում է դեպի առաջ, ապա Սերժի ռազմավարական հարցերը մնում են անլուծելի՚:
Եվ վերջապես, ՙնարնջագույնները՚ մեծ հույսեր են կապում հանրահավաքների հետ. ՙՀանրահավաքային շարքի հեռանկարը լուրջ մարտահրավեր է առանց այդ էլ ոչ այնքան վստահ, միասնական եւ կայուն դիրքերում հայտնված իշխող խմբի համար: Եթե պատկերացնենք իրավիճակը Սերժի տեսակետից, ապա այդ հեռանկարից պետք է հնարավորինս, եթե չասենք` ամեն գնով խուսափել՚: Այ, այստեղ չենք կարող չժպտալ` այդ ի±նչ հանրահավաքներ են, որ մի բան էլ պետք է ջանքեր լինեն դրանցից ամեն գնով խուսափելու համար: Աչքը տեսածին է հավատում: Իսկ, օրինակ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ով ամենեւին էլ մեր աչքի լույսը չէ, արձանագրեց հետեւյալ իրողությունը. ՙՉունենք քաղաքական ընդդիմություն, ունենք քաղաքացիական շատ լուրջ ընդդիմություն,որը շնչում է ՙքաղաքական ընդդիմության՚ ծոծրակին եւ արդեն աշնանը լուսանցք կարող է մղել այդ քաղաքական ոչ իշխանական ուժերին՚: Հմայակը, միանգամայն իրավացի է` դեռ անցյալ տարվա տրանսպորտի թանկացման դեմ շարժումից սկսած ընդդիմադիրները եւ ՙայլընտրանքայինները՚ ձգտում են ամեն կերպ ՙշիթիլ լինել՚ կոնկրետ հարցեր բարձրացնող քաղաքացիական շարժումներին, փորձել դրանք գցել սեփական ազդեցության տակ, բայց բան չի ստացվում: Այդ շարժումների երիտասարդները, մեղմ ասած, ցանկություն չեն արտահայտում ՙհյուրընկալելու՚ բավականին վարկաբեկված եւ դեպի քաղաքական մայրամուտ գնացող գործիչներին, այլ գերադասում են սեփական նպատակներին այլ բան չխառնել: Ի դեպ, երիտասարդ լրագրողերի հետ ծաղկաձորյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն շեց, որ հնարավորին չափ հաշվի են առնվելու քաղաքացիական շարժումները, ինչը իր հերթին հուշում է, որ այդ շարժումները դժվար թե հաջողության հասնելու եւ Բաղրամյան 26-ում ըմբռնում գտնելու ռեալ շանսը կփոխանակեն Լեւոն Ակոպիչի ՙավազակապետության կազմաքադման՚ սին հեքիաթով: Եվ, խոշոր հաշվով, դժվար թե, անգամ կանաչ թղթադրամների խոշոր ներարկումները ի զորու լինեն կանխել ՙնարնջագույն՚ ընդդիմադիրների եւ հատկապես ՀԱԿ-ի ու ՙԺառանգության՚ տխուր անկումը դեպի քաղաքական լուսանցք: Ուստի մնում է համաձայնել փորձառու ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ. ՙԹեժ աշնան նախադրյալներ չենք տեսնում: Կարող է մարդիկ դժգոհ են հասարակության տարբեր շերտեր խնդիր ունեն, բայց ընդդիմությունն իր խնդիրները ճիշտ չի ձեւակերպում, գուցե կոպիտ բան եմ ասում, բայց ոչ թե առաջնորդում է հասարակությանը, այլ գնում է դժգոհ մասսայի հետեւից՚:
Դե ինչ, դժգոհ զանգվածներն էլ միշտ, ցանկացած հասարակարգի օրոք առավել քան անգութ են գտնվել անհաջողակ առաջնորդների նկատմամբ: Եվ այս աշունն էլ դժվար թե բացառություն լինի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

