ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ՝ ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԱՐԳԱՑՆԵ
Արխիվ 12-16ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ՝ ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ. Դ.ԲԱԲԱՅԱՆ
ԼՂՀ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը վաղուց դարձել է ահաբեկչական պետություն, որը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը և լարվածություն առաջացնում: «Ինչպես նացիստական Գերմանիան էր իրեն այդպես պահում, այնպես էլ դրանք, ոչ մի տարբերություն,- ասաց Բաբայանը:
Ինչ վերաբերում է օգոստոսի 19-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում քննարկված ռազմական նոր դաշինք ստեղծման գաղափարին, պրն Բաբայանն ասաց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել: «Դրա վառ ապացույցը Վրաստանի հանրապետության վարչապետի այցն էր Հայաստան և այն ջերմ խոսքերը և գաղափարները, որոնք նա ներկայացրեց ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա՝ Վրաստանի վարչապետի այցը վկայում է, որ մեր հարևան պետությունը տանում է բազմավեկտոր քաղաքականություն, հետևաբար հազիվ թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ նման դաշինք ստեղծի, քանի որ դա միանշանակ չի ընդունվի տարածաշրջանում հատկապես Հայաստանի կողմից. «Պետք է սպասել և տեսնել՝ գործընթացներն ինչպես են զարգանում: Չեմ կարծում՝ Վրաստանը ցանկանա Հայաստանի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնել »:
Սոնա Դավթյան

