«ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՍՏԱՑԱՆ ՕՍՄԱՆՅԱՆ ՍՈՒԼԹԱՆ ԱԲԴՈՒԼ ՄԵՋԻԹԻ ԿՈՄԻՑ»

Արխիվ 12-16

«ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՍՏԱՑԱՆ ՕՍՄԱՆՅԱՆ

ՍՈՒԼԹԱՆ ԱԲԴՈՒԼ ՄԵՋԻԹԻ ԿՈՄԻՑ»

 

Շատերի մոտ է այս հարցը առաջանում. Ավետարանական եկեղեցի կոչվածը եկեղեցի՞ է, թե՞ աղանդավորական ինքնակոչ կազմակերպություն, այնտեղ հաճախելով արդյոք չե՞նք ուրանում մեր Առաքելական Սուրբ Հավատը, եւ արդյոք ինքներս մեզ դժոխքի չենք դատապարտում: Հարցին պատասխանելու համար մի փոքր էքսկուրս կատարենք` օգտվելով հենց իրենց` ավետարանականների գրքերից:

ՊԱՏՄԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍ ԿԱՄ ՍԿԻԶԲՆ ՉԱՐՅԱՑ

1846 թվական. հուլիսի մեկ. Թուրքիա. Ստամբուլ…  40 հայեր Ստամբուլում հիմնեցին, այսպես կոչված, հայ ավետարանական եկեղեցի` այդ օրը եւս մտցնելով հայ ժողովրդին դժբախտություն բերող տարեթվերի մեջ:  Չորս տարի անց`  1850 թվականի նոյեմբերի 27-ին, հայ ավետարանականները պաշտոնական ճանաչում ստացան օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիթի կոմից,  որով վերջինս կարողացավ հայության մի ստվար զանգված բաժանել Մայր եկեղեցուց եւ օտարացնել հայությունից: Իսկ բողոքական առաջնորդներ հայերը փաստորեն կամա թե ակամա նպաստեցին դրան: Հայ բողոքականներին օժանդակում էին նաեւ ամերիկացի բողոքական միսիոներները եւ Հայ Առաքելական Եկեղեցում թաքնված «բարենորոգչականները»: Հայ Առաքելական Եկեղեցին կտրականապես մերժեց, այսպես կոչված բարենորոգչական (բարեկարգողական, մոդեռնիստական) շարժումը, որովհետեւ ինչպես Սիմեոն Երեւանցի կաթողիկոսն էր ասում. «Ոչ է հաւտն մեր հնացեալ զի նորգեսցի եւ ոչ է թերի` զի լրասցի» («Մեր Հավատը հնացած չէ, որ նորոգվի եւ ոչ էլ թերի, որ լրացվի»): Հայ Առաքելական Եկեղեցին, Առաքելական ժամանակներից գալով, միեւնույն ժամանակ անաղարտն է` շնորհիվ իր ավանդապահության եւ դարերի ընթացքում ամեն կարգի մոդեռնիզմի մերժման: Այն սրբությամբ եւ առանց փոփոխման մեզ է հասցրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար Լույս Վարդապետությունը: Այդ մոդեռնիզմը իրենց պայքարի հիմնական աղբյուր դարձրին բողոքական հակվածություն ունեցող հայերը: Այդպիսիների թվում կային նաեւ հոգեւորականներ, որոնք, մոռացած իրենց ուխտը, չարի գործիք էին դարձել: Հակոբոս Պատրիարքը 1839 թվականին «բարենորոգչական շարժմանը» նպաստելու համար բանտարկեց եւ աքսորեց երեք հայ հոգեւորականի: Նույն տարում բազմաթիվ մարդիկ կանչվեցին Պատրիարքարան` այդ հարցի կապակցությամբ քննվելու: Կոստանդինապոլսի Հայոց Պատրիարքարանը, նկատելով ամերիկացի միսիոներների հսկայական ազդեցությունը մոդեռնիստների վրա, այդ «ինքնակոչ բարեկարգիչներին» իրավացիորեն բնութագրեց որպես «ամերիկացի միսիոներների վարձկաններ»: «Բարեկարգության» անվան տակ այդ վարձկանները փորձում էին Եկեղեցում տարածել աղանդավորական եւ հերձվածողական մտագարություններ: Հայոց Պատրիարքարանի գլխավոր խոսնակ Ավետիս Պերպերյանը նշում է, թե ինչպիսի հերետիկոսությունների մեջ էին ամբաստանվում այդ «լուսավորիչները»: Նրանք մերժում էին Եկեղեցու Սուրբ Ավանդությունը, մերժում էին ընդունել Պատարագի ընթացքում տեղի ունեցող փոխարկումը, երբ հացը եւ գինին փոխվում են Քրիստոսի Մարմնի եւ Արյան, մերժում էին Սրբերի բարեխոսությունը, մերժում էին Խոստովանությունը քահանային եւ այլն…:  Այսպիսով` «բարեկարգիչները» դարձան Մայր Եկեղեցու եւ նրա Աստվածավանդ Լույս Վարդապետության, նրա հրաշք Ծեսի քննադատները: Նրանք դիվական լրբությամբ եւ հանդգնությամբ փորձեցին լինել «սրբագրիչ սրբոց»: Իրենց նպատակները իրագործելու համար նրանք հիմնեցին գաղտնի մի միություն` ստապատիր «Բարեպաշտության միաբանություն» անունով: Հայ Եկեղեցին ամեն ինչ արեց, որպեսզի իր հոտի մոլորված զավակներին հետ պահի «հոգեկործան նոր աղանդների վարդապետությունից» եւ վերադարձնի փրկարար ճանապարհին, սակայն` ապարդյուն` «Բարենորոգչության» կողմնակիցների շարունակական պնդումների եւ գործողությունների համար Հայոց Պատրիարքարանը ստիպված եղավ զորավոր հակադարձության գնալ, և քանի որ նրանք հաշտեցման եւ իրենց դիվական ծրագրի դադարեցման որեւէ քայլ չէին կամենում անել: Պատրիարքը արդարացիորեն նրանց բանադրեց, եւ Թուրքիայի տարածքի Առաքելական բոլոր եկեղեցիներում հավատացյալ հոտին զգուշացվեց. «Զգուշանալ արդի աղանդավորների սխալ վարդապետություններին հետեւող մոլորեցուցիչ եւ անբարեպաշտ անձերից» ( այսինքն` բարենորոգչականներից եւ ավետարականներից):

Հատվածը մեջբերված է Արմեն Կարապետյանի «Ավետարանական» աղանդ կամ մի «բարենորոգչության» պատմություն» գրքից (հրատարակվել է 2011 թվականին):

 

Ներկայացրեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում