«ՄԵՐ ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՅՍՏԵՂ ՍԻՐՈՒՄ, ՍՊԱՍՈՒՄ ԵՎ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՅՍՏԵՂ ՍԻՐՈՒՄ, ՍՊԱՍՈՒՄ ԵՎ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ»

 

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունում երեկ տեղի ունեցած ռուսաց լեզվի ու գրականության 10-ից ավելի ձեռնարկների շնորհանդեսին ներկա էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, ով լրագրողների հետ ճեպազրույցում նախ կարեւորեց Հայաստանում ռուսերենի իմացությունը, ապա անդրադարձավ նաեւ Եվրասիական տնտեսական միության նախագծին: Ինչպես նշեց ԿԳ նախարարը. «Ռուսաց լեզվի իմացությունը շատ կարեւոր է դպրոցներում, որը հնարավորություն է տալիս շփման եզրեր գտնել յուրաքանչյուր իրավիճակում, քանի որ լինելով անգամ Չինաստանում` միշտ կգտնվի մեկն, ով տիրապետում է ռուսերենին»: Անդրադառնալով այն հարցին, թե վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել, որ Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակը խիստ ցածր է, Ա. Աշոտյանը հակադարձեց. «Սպեկլյուցիաները` ռուսաց լեզվի իմացության հետ կապված, հուրախություն մեզ, «տաքացվում» են երբեմն մեր ռուսական որոշ գործընկերների կողմից, մեղմ ասած, ոչ կոռեկտ արտահայտություններով: Պետք չէ մոռանալ, որ սա առանձին երկիր է, ու այստեղ առանձին ժողովուրդ է ապրում` իր ազգամտածողությամբ եւ միեւնույն ժամանակ իր խոր ցանկությամբ` լինել ռուս ժողովրդի հետ` կառուցելով իր ապագան ռուսական տնտեսական շրջանակներում»: Ապա հավելեց. «Եվրասիական միությունը որպես ռուսական նախագիծ է ընկալվում, թեպետ հեղինակային իրավունքները պատկանում են պարոն Նազարբաեւին: Եվ ես շատ կուզենայի, որ մեր ռուս գործընկերները, որոնք գալիս են Հայաստան, գիտակցեն, որ այստեղ նրանց սիրում, սպասում եւ հարգում են` պահանջելով նույնպիսի հարգանք իրենց նկատմամբ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում