ԿԱՐՃ ԿԱՊԻ ՏԻԿԻՆ, ԼՈ-ԼՈ ՄԻ ԿԱՐԴԱ… ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԿԱՐՃ ԿԱՊԻ ՏԻԿԻՆ, ԼՈ-ԼՈ ՄԻ ԿԱՐԴԱ… ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

 

Հուլիսի 29-ին  «Իրավունքն» անդրադարձել էր   վարձով բնակվող  Թամարա Պողոսյանի  սոցիալական ծանր պայմաններին:  Արդեն երկար տարիներ է, որ ընտանիքն ապրում է  վարձով, ունի հաշմանդամ երեխա ու ամուսին: Այն բնակարանը, որտեղ այս պահին ապրում է, տանտերը չի  համաձայնում Թամարա Պողոսյանի ընտանիքին  գրանցել  այդ հասցեում: Դրա պատճառով  արդեն երեք ամսից ավելի է՝ թթվածնային քաղցով հիվանդ երեխան ինչպես մեզ հետ զրույցում ասել էր տիկին Թամարան, չի ստանում հաշմանդամության նպաստ: Օգոստոսի 25-ին քաղաքացին դիմել էր  սոցապ նախարարության քաղաքացիների ընդունելության բաժին և խնդրելով  ընդունելության օր  տրամադրել ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի  մոտ:  Կնոջը, սակայն, բարեհամբույր կերպով պատասխանելու փոխարեն,  կոպտել  են. «Ես ասում եմ՝ ունեմ հաշմանդամ ամուսին, երեխա… Ինձ ասում են՝ քեզ ասում եմ կարճ կապի, տիկին, լո-լո  մի  կարդա, ինչ խնդրի համար եկել ես, դա ասա, որ հասկանանք՝ կարող ենք լուծել, թե ոչ: Ասացի՝ հաշմանդամ երեխայի նպաստը կտրվել է հասցեի փոփոխման պատճառով: Հիմա  եթե ես մշտական բնակության վայր չունեմ, էստեղից-էնտեղ եմ գնում, որտեղ էլ փաստացի ապրում եմ, չեն գրանցում: Ինձ ասում են՝ դե ունեցի, նոր արի նախարարություն, եկել ես, չի հասնում նպաստ, չեն տալիս: Երբ որ  քեզ անկյուն կստեղծես, էն ժամանակ կգաս նախարարություն, որ իմանաս՝ նպաստդ ինչի չի լինում »:

Տիկնոջ խոսքով՝  ինքը, նախարարություն գալով մեծ սպասելիքներ  առանձնապես չի ունեցել, բայց անակնկալի է եկել նման վերաբերմունքից. «Ես ասացի, որ տանտերը  չի համաձայնում, որ այդ հասցեում գրանցվեմ, հետևաբար ում կարող  եմ դիմել՝ ասացին՝ գրավոր դիմում կգրես, կգաս գրավոր  պատասխանի ետևից, սա էլ քեզ բավական, իսկ հիմա ազատի սենյակը»:

Թամարա Պողոսյանն այնքան վրդովված ու հուզված էր, որ որոշել է. եթե իր հարցը լուծում չստանա, հանձնվելու է ռուսական դեսպանատուն. «Ավելի լավ է՝Պուտինի շունը լինեմ, քան էստեղ գոյատևեմ»:

Խնդրի վերաբերյալ «Իրավունքը» պարզաբանում ստացավ  ՀՀ  աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարությունից:  «Սոցիալական պաշտպանության համակարգում աշխատող անձանց բարեկրթությանն ու մասնագիտական կարողությունների և հմտությունների վերաբերյալ կարող ենք նշել. սոցիալական աշխատանքի կենտրոնում մարդն է՝ իր սոցիալական կարիքներով (սեփական խնդիրները լուծելու հմտություն և ունակություն չունենալու հանգամանք): Սոցիալական աշխատանքի նպատակն է զարգացնել մարդու սոցիալական հմտությունները, որ նա կարողանա լուծել իր խնդիրները:

Սակայն, եթե այդ նույն մարդը, ցանկություն չունի այդ իրավիճակից դուրս գալ, եթե նա չի կատարում գեթ մեկ քայլ այդ ուղղությամբ, եթե նա չի հիշում իր պարտականությունների մասին` լինել նախաձեռնող, մասնակցել իր մասին որոշումների կայացմանը, որևէ իրավունքի իրացման ժամանակ ներկայացնել հավաստի տեղեկություններ, պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, ստացած աջակցությունն օգտագործել նպատակային, ապա դրական արդյունքի հասնելը, գրեթե, անհնար է:

Հասարակությունը բազմազան է, բազմազան են սոցիալական խնդիրները, դրանց լուծումները, կան թե հաջողություններ, թե բացթողումներ: Հաճախ պահանջվում է երկարատև և համբերատար աշխատանք մարդու հետ, քանի որ միայն իրավունք հիշող մարդը, սեփական պատասխանատվությունն իր ապագայի նկատմամբ մի կողմ դնելու դեպքում` դժվար է ընկալում իր առջև դրված, ամենասովորական, քաղաքացիական պարտականությունները կատարելու պահանջները: Իսկ այդ դժվարությունը, երբեմն, արտահայտվում է բողոքի ձևով` «թե իրեն պատասխանել են կոպտությամբ, արհամարել են, վիրավորել»:

Սակայն հստակ է, որ սոցիալական խնդիրները միայն պետության խնդիրները չեն, այստեղ քաղաքացիական հասարակության դերակատարումն ամենամեծը պետք է լինի: Այդ մասնակցությունը պետք է լինի գրագետ, չվնասող և, անշուշտ, օգնող, ինչը հաճախ տեսնում ենք` ակնկալելով հետագա համագործակցություն»,- պարզաբանում է սոցապ նախարարությունը:

Ինչ վերաբերում է  Թամարա Պողոսյանի բարձրացրած մյուս խնդրին, որն առնչվում է հաշմանդամ երեխայի նպաստը կտրելուն, նախարարության պարզաբանմամբ ըստ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի` Համլետ Պողոսյանին (ծնվ. 02.04.2008թ., հաշվառված է` ք. Երևան, Շենգավիթ համայնք, Կողբի 1-ին փողոցի 1 հասցեում) 2009թ. հունվարի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում նշանակվել է հաշմանդամության սոցիալական  կենսաթոշակ (2014թ. հունվարի 1-ից վերանվանվել է հաշմանդամության նպաստ): Հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է: Հաշմանդամության նպաստի չափը 2014թ. հունվարի 1-ից կազմում է 19600 դրամ: Համլետ Պողոսյանի հաշմանդամության նպաստը վճարվում է կանխիկ եղանակով և վճարվել է նշանակման օրվանից  2014թ. օգոստոս ամիսը ներառյալ:  Բացի հաշմանդամության նպաստից՝ քաղաքացի Թամարա Պողոսյանի ընտանիքը 2014թ. ապրիլ ամիսը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ` ամսական 29000 դրամի չափով: Ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվել է 2014թ. մայիս, հունիս և հուլիս ամիսներին ընտանեկան նպաստը չստանալու պատճառով: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է ընտանեկան նպաստն անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում: Քաղաքացու ընտանիքի ընտանեկան նպաստի իրավունքը կվերանայվի դիմելու, անհրաժեշտ և ճշգրիտ փաստաթղթեր ներկայացնելու հաջորդ ամսից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է նաև Թամարա Պողոսյանի ամուսնու՝ Վալերի Վաղունցի  աչքի  նոր պրոթեզ ձեռքբերելու խնդրին. «ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվում է աչքի անվճար պրոթեզավորում: Եթե Թամարա Պողոսյանի ամուսինը` Վալերի Վաղունցը,  ունի հաշմանդամի կարգավիճակ, ապա կարող է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների  հիմնահարցերի վարչություն, որտեղ նա կընդգրկվի աչքի պրոթեզավորման ծրագրում և կուղեգրվի անվճար պրոթեզավորման: Եթե չունի  հաշմանդամի կարգավիճակ, ապա կարող է դիմել տարածքային պոլիկլինիկա`  բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր /ձև 88/ ստանալու, այնուհետև փորձաքննվելու և հաշմանդամ ճանաչվելու համար»:

Սոնա Դավթյան

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում