ՍԵՐԳԵԻՉԸ ՔԿՀ-ՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵ՞Տ
Արխիվ 12-16ՍԵՐԳԵԻՉԸ ՔԿՀ-ՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵ՞Տ
Նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը դեռեւս ՔԿՀ-ների վարչության պետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ որեւէ մեկից չի ստացել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց անձամբ Ալիկ Սարգսյանը:
- Ներկա պահին ոչ իմ ղեկավարից, ոչ էլ որեւէ մեկից նման առաջարկ չեմ ստացել: Եվ ընդհանրապես` կարծում եմ դրանք հերթական անիմաստ խոսակցություններից մեկն է իմ անձի շուրջ:
Նշենք, որ ՔԿՀ-ի վարչության պետ Հայկ Հարությունյանը վերջերս ազատման դիմում գրեց եւ ազատվեց ՔԿՀ-ների վարչության պետի պաշտոնից: Ըստ հիմնական շրջանառվող լուրերի այդ պաշտոնը շուտով ստանձնելու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

