Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՍԵՎԱՆՈՒՄ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԻՋԵՑՈՒՄԸ
Արխիվ 12-16Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՍԵՎԱՆՈՒՄ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԻՋԵՑՈՒՄԸ
Ըստ Սեւանի մասին օրենքի`Սեւանա լճից տարեկան թույլատրվում է բաց թողնել 170 մլն խմ ջուր: Սակայն յուրաքանչյուր տարի թույլատրված ջրի քանակը ավելանում է: Ջրաբան, Հասարակական էկոլոգիական դաշինքի փորձագետ, Քնարիկ Հովհաննիսյանի հաղորդած տեղեկությունների համաձայն` թույլատրված ջրի քանակը 2008 թվականին հասել է 340 մլն խմ-ի, այս տարի կրկին պահանջում են լրացուցիչ ջուր բաց թողնել: Նրա խոսքով`Հայաստանում միշտ բարձրաձայնում են ոռոգման ջրի դեֆիցիտի հարցը, չնայած այդ խնդիրը լուծվում է արտեզյան ջրերի հաշվին. «Մեզ միշտ մեղադրում են, թե մենք չենք ցանկանում, որ գյուղացին ստանա ոռոգման ջուր: Իհարկե այդ ամենը մենք հասկանում ենք ու շատ ենք կատարել ուսումնասիրություններ եւ պարզել, որ գյուղացիներից ոչ ոք լրացուցիչ ջուր չի ստանում: Ազատավան համայնքից գրեթե ամեն օր զանգեր ենք ստանում`այստեղ ջուր չի հասնում, այգիները չորանում են: Մենք լծակներ չունենք ստուգելու, թե ուր է գնում այն ջուրը, որը բաց է թողնվում Սեւանից»,-նշեց ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Տկն. Հովհաննիսյանը փաստեց, որ այժմ Սեւանի մակարդակը իջել է 10 սմ-ով եւ կանխատեսումների համաձայն մինչեւ տարեւերջ կիջնի եւս 2 սմ-ով: «Ստացվում է, որ տարեկան մենք Սեւանի մակարդակը իջեցնելու ենք 10-12 սմ-ով, իսկ 5 տարի անց կունենաք կես մետր իջեցում: Սեւանա լճի մասին մտահոգությունները մեծ են, եթե մենք կարողանանք արտեզյան ջրավազանով բավարարել Արարատյան դաշտավայրի ոռոգման խնդիրները, ապա Սեւաից հարկ չի լինի ջուր բաց թողնել, բացի թույլատրված քանակից»,-ընդգծեց Ք. Հովհաննիսյանը:
Թե ինչու է այդպես իջեցվում Սեւանի մակարդկը `փարձագետը հավաստիացնում է, որ ջրի մակարդակի բարձրացումը ձեռնտու չէ , այն մարդկանց ովքեր լճի մերձափնյա տարածքում ունեն եկամտի մեծ աղբյուր հանդիսացող շինություններ: Ջրի մակարդակի բարձրացումը իր հետ կբերի նաեւ այլ խնդիրներ`ջրի տակ կմնան ճանապարհներ, ծառեր, որոնք պետք է մաքրեն, իսկ համապատասխան մարմինները չեն ցանկանում այս խնդիրներով զբաղվել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

