ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
Արխիվ 12-16ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
Կոմպոզիտորների Միության շենքը վերանորոգվում է: Վերանորոգման աշխատանքները սկսվել են օգոստոս ամսվա սկզբից եւ այս ընթացքում բարեկարգվում է միության նախագահի աշխատասենյակն ու կից պատշգամբը:
«Իրավունքի» հետ զրույցում Կոմպոզիտորերի միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ դժվարացավ ասել, թե երբ կավարտվեն միության շենքի ներքին հարդարման աշխատանքները. «Դա այն հարցն է, որին կդժվարանամ պատասխանել, քանի որ վերանորոգումն իրականցնում ենք մեր միջոցներով եւ պետական ֆինանսական աջակցություն չունենք»,- ասաց Ա. Սաթյանն ու հավելեց. «Կարծում եմ հոկտեմբերին արդեն ավարտած կլինենք վերանորոգման աշխատանքները»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

