ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՄ ԿՆՔԵԼ.«ԱԴԱՄՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՒՄ Է ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՄ ԿՆՔԵԼ.«ԱԴԱՄՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՒՄ Է

ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻՆ

Փաստաբան Տիգրան Մուրադյանը,  ձայնա և տեսասկավառակների վաճառքը կազմակերպող  կրպակատերեր Աննա Մարտիրոսյանը, Աշոտ Մաթևոսյանն ու Գեղամ Կարապետյանն այսօրվա մամլո ասուլիսում խոսեցին տեսա և ձայնասկավառակների ոլորտում առկա խնդիրների մասին: Փաստաբան Տիգրան Մուրադյանի  տեղեկացմամբ   տեսա և ձայնասկավառակների մանրածախ  առևտրով զբաղվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից հետապնդումներ են իրականացվում, բացի այդ ՝ տեսա և ձայնասկավառակների վաճառքով զբաղվող անձինք դժգոհում են՝  այն, ինչ իրենք վաճառում են, կա նաև համացանցում:

Ինչ վերաբերում է կոնկրետ իրավապահների հետապնդումներին,  Տ. Մուրադյանի  խոսքով՝  մի քանի օր առաջ ոստիկանության Արաբկիրի և Մալաթիա բաժինների իրավապահները առգրավել են որոշակի քանակով ձայնա և տեսասկավառակներ և դա արել են  ձայնասկավառակներ արտադրող «Ադամս» ընկերության հաղորդումների հիման վրա՝մասնավորապես  ընկերությունը  հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ասելով, որ ձայնասկավառակների վաճառքով զբաղվող կրպակատերերը ապօրինի  վաճառում են իր արտադրանքը, բայց փաստաբանը պնդում է՝ առգրավված ձայնասկավառակների 90%-ը  չի պատկանում  «Ադամսին»: «Այս  կերպ փորձում են ճնշում գործադրել  փոքր բիզնեսի վրա» ,- ասաց Մուրադյանը:

Կրպակատերերն էլ ասացին, որ «Ադամս» ընկերությունից  Նվեր անունով  մի անձ իրավապահների  հետ եկել  են իրենց մոտ և ճնշումներ գործադրել՝ պահանջելով  իրենց ընկերությունից   գնել ձայնասկավառակները, քանի որ իրենց  են իբր պատկանում տարբեր ֆիլմերի, տեսա և ձայնասկավառակների վաճառքների իրավունքը: «Նվերն ինձ ասում է՝  Շվարցենեգերի հետ պայմանագիր եմ կնքել: Հիմա ես ինչ իմանամ՝ ինքը ճիշտ է ասում, թե ոչ: Ես այդ պայմանագիրը ումի՞ց պահանջեմ»,- ասաց Համեստ Խաչատրյանը՝ հավելելով, որ  ոստիկանության քաղաքային վարչությունը  իր եղբորն է տարել   ոստիկանություն ու ծեծել: Ըստ Համեստ Խաչատրյանի՝  հարկային տեսուչ Ռաֆայել Մկրտչյանը ևս խոչընդոտում է իր գործունեությանը, քանի որ նա ևս  զբաղվում է այդ բիզնեսով, բայց  վնասով է աշխատում:

Տիգրան Մուրադյանի խոսքով՝ հիմնականում  ձայնասկավառակ վաճառողներն իրենց արտադրանքը գնում են «Ռեքո Ռեքորդս» ընկերությունից: «Ընդհանուր առմամբ Աննա Մարտիրոսյանից առգրավվել է 139, Աշոտ Մաթևոսյանից՝886, Գեղամ Կարապետյանից՝  156 սկավառակ: Մենք հիմա գրավոր բողոք ենք ուղարկել  դատախազություն՝ պահանջելու  պարզել՝ Արաբկիրի և Մալաթիայի բաժինների աշխատակիցների կողմից «Ադամս» ընկերության  աշխատակցի ցուցումով մեր կրպակներից քանի սկավառակներ են վերցրել, որոնք չեն պատկանում «Ադամս» ընկերությանը»,-եզրափակեց Տիգրան Մուրադյանը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում