ՈՐՈՇ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ԱՆՀԵՂԻՆԱԿ, ԱՆԲՈՎԱՆԴԱԿ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ

Արխիվ 12-16

ՈՐՈՇ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ԱՆՀԵՂԻՆԱԿ, ԱՆԲՈՎԱՆԴԱԿ
ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ


Մեր օրերում փոքրիկները սովորում են, թե ինչպես «ոտքերը ծուռ», «ձեռքերը ծուռ» գյուղացուն կարելի է տրորել ոտքի տակ կամ ինչու պետք է դռան տակ աղջիկները «քշտեն իրենց փեշերը»: Էլ չենք ասում, որ այսօր մանուկների համար ոչ թե մրջյունն աշխատասեր կենդանի է, այլ բզեզի մորը հեծնող կենդանի: Իսկ սատկած խոզուկին ոչ թե խղճում են, այլ ձեռք առնում: Ոչ, ամենեւին էլ վերը ասվածը ապսուրդի դաշտից չէ, ոչ էլ չստացված պոռնոգրաֆիկ գրականություն կամ ֆանտաստիկ ֆիլմի սցենար, այլ այսպիսի բովանդակությամբ «մանկական» բանաստեղծություններ են տարածվել ողջ համացանցով մեկ: Թե ո՞վ է հեղինակը կամ ի՞նչ նպատակ է հետապնդում նման բանաստեղծությունների տարածումը, հատկապես, որ այն արդեն «ընկել է շատ երեխաների բերանը», դեռ պարզ չէ:

Բայց, որ հումորի անվան տակ հերթական անգամ «բռնաբարվում» է մայրենին ու խեղվում մանկական անմեղ հոգին, փաստ է:
Ի վերջո, ո՞վ է պատասխանատու այս հարցում, եւ ո՞վ, առնվազն պետք է թույլ չտա այսպիսի բանաստեղծությունների տարածումը, եթե լեզու ունենար ամենաթողությունը, պատասխանելու փոխարեն` հեգնանքախառը կժպտար: Այնուամենայնիվ, մեր թղթակիցը փորձեց խնդրի վերաբերյալ որեւէ պատասխան ստանալ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից, սակայն նա էլ նշեց, թե քանի որ դասագիրք չէ, ոչինչ անել չի կարող եւ խորհուրդ տվեց պարզապես չգնել այդպիսի բովանդակությամբ մանկական գրքեր: Եվ, փառք Աստծո, որ դասագիրք չէ, բայց համացանցն էլ այսօր իր հերթին է սերունդ կրթում: Այո՛, բզեզի մորը հեծնող, գյուղացուն տրորող, խոզուկին սատկացնող դեգրադացված սերունդ:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում