ՉՈՐՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԻՆՏԵՐՆԵՏՆ ԷՐ

Արխիվ 12-16

ՉՈՐՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԻՆՏԵՐՆԵՏՆ ԷՐ


Օրերս ողբերգական դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ջերմուկի Գնդեվազ գյուղի տներից մեկում` տան երկրորդ հարկի միջանցքում գտնվող գազի խողովակից խոտի ՙտուկի՚ թելով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու` չորս երեխաների 34-ամյա մոր դին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գնդեվազ գյուղի գյուղապետ Հ. ՄԿՐՏՉՅԱՆԸ: Թե ինչն էր երիտասարդ կնոջ ինքնասպանության պատճառը, գյուղապետը դժվարացավ պատասխանել նշելով.
-Բոլորս ապշած ենք, շատ հանգիստ, խելոք հարս էր: Դեպքի օրն էլ արտառոց որեւէ արարքով աչքի չի ընկել: Մինչեւ ինքնասպանություն գործելը` կինը ամուսնու հետ եղել է տան առաջին հարկում, այնուհետեւ բարձրացել է երկրորդ հարկ` երեխաներից մեկին քնեցնելու: Որոշ ժամանակ անց, երբ չի իջել ներքեւ, ամուսինը անհանգստացել է եւ երեխաներից մեկին ասել է, որ բարձրանա, տեսնի, թե ինչ եղավ մայրը: Երեխան բարձրացել է երկրորդ հարկ եւ տեսել մորը կախված վիճակում: Երեխայի ճչոցից ամուսինն էլ է բարձրացել եւ հայտնաբերել արդեն մահացած կնոջը:
34-ամյա կնոջ ինքնասպանության պատճառների մասին առավել մանրամասներ փորձեցինք պարզել վերջինիս ամուսնուց` Արթուրից, ով հուզմունքը հազիվ զսպելով` ասաց, որ մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե ինչն է այդքան կյանքով լեցուն, ժպտերես կնոջը ստիպել նման դաժան ձեւով վարվել իրենց հետ: Ամուսնու խոսքերով` թե դեպքի օրը եւ թե դեպքին նախորդող օրերին կինը որեւէ արտառոց արարքով աչքի չի ընկել: Միայն մի անսովոր բան է ամուսինը դեպքի օրը նկատել.
- Դեպքի օրը մենք ամեն օրվա պես ասել-խոսել ենք իրար հետ, ուղղակի այդ օրը սովորականից տարբեր էր նրանով, որ նույն ձեւի խոսում-ժպտում էր, բայց աչքերիս չէր նայում, հայացքը հա փախցնում էր ինձանից: Ես դա նկատել եմ առավոտվանից, կինս, որ միշտ աչքերն ինձանից չէր կտրում, այդ օրը երեսիս չէր նայում: Դեպքը տեղի է ունեցել երեխայի ննջասենյակում, երեխեքիցս մեկին սովորականից շուտ տարել էր քնացնելու, երբ տեսանք, որ ուշանում է, աղջկաս խնդրեցի բարձրանա, տեսնի` ինչ եղավ մայրը ու կանչի սուրճ խմելու: Աղջկաս բարձրանալն ու ՙմամա-մամա՚ գոռալը մեկ եղավ, միանգամից ես եւ տղաս վազեցինք վերեւ ու ականատես եղանք, թե ինչպես է կինս փոքր երեխայի ննջասենյակում երեխայի աչքի առաջ կախվել: Տպավորություն էր, որ հատուկ այնպես էր արել, որ հինգ տարեկան երեխաս արթնանա ու միանգամից իրեն տեսնի. էլ չգիտեմ` երեխան մեր ճվճվոցի±ց էր արթնացել, թե ավելի շուտ: Տեսա, որ տուկի թելով կախված է, բարձրացրի վերեւ` մտածելով, որ դեռ կօգնեմ, կփրկեմ, բայց` ապարդյուն...
Թե ինչն էր կնոջ ինքնասպանության պատճառը, ամուսինը դժվարացավ պատասխանել, բայց ասաց, որ կա մի վարկած, որի մասին մտածում է.
- Ինքը այնքան բարի էր, տասնյոթ տարվա համատեղ կյանքում ես որեւիցե ավելորդ բան չեմ նկատել, որ ասենք` խանդեմ կամ այլ բան: Մենք շատ լավ ենք միմյանց հասկացել, եղել ենք երջանիկ, որեւէ բանի պակաս չի ունեցել, ինչ ասել էª արել եմ, ոսկիներ ունեցել է, փողը միշտ ունեցել է, ուներ երկու համակարգիչ: Շատ էր սիրում տան գործերը վերջացնելուց հետո նստեր համակարգչի առջեւ, որ ինչպես ինքն էր ասում` ցրվեր: Ըստ իս` միակ պատճառը ինտերնետն էր (լացում է- Ի. Ա.): Դա ընդամենը վարկած է, չգիտեմ...
- Ինչի հիման վրա եք այդ վարկածը առաջ քաշում:
- Ինքը մաքուր է եղել, բայց հնարավոր է` ինքը ինտերնետում ինչ-որ մի բան է արել կամ չի արել, չգիտեմ: Միգուցե վախեցել է, որ ես օրերից մի օր հանկարծ իմանամ, թե ինքը ինչ է արել կամ ինչ է գրվում, կամ ինչ է տեսնում համակարգչում կամ ինտերնետում:
- Ինչ նկատի ունեք:
- Դեպքից հետո սկսել եմ մտածել, որ ինքը այդքան հավատարիմ էր ինձ, հնարավոր է, որ մտածել է, որ կարող է` չգիտեմ` ինչ արած լիներ, հետո չկարողանար իմ աչքերի մեջ նայել: Միգուցե դրա համար` հանուն ինձ կյանքին վերջ տվեց, մտածելով, որ աչքերիս մեջ չի կարող նայել, բայց ինձ որեւէ բան չասաց, գոնե մի բան ասեր...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում