ՙՎԱՐԿԸ ՆՈՒՅՆ ՏՈԿՈՍՈՎ ԵՆ ՏԱԼԻՍ Ե°Վ ՔԱՂԱՔՈՒՄ, Ե°Վ ՍԱՀՄԱՆԻՆ ԱՊՐՈՂԻՆ՚

Արխիվ 12-16

ՎԱՐԿԸ ՆՈՒՅՆ ՏՈԿՈՍՈՎ ԵՆ ՏԱԼԻՍ
Ե°Վ ՔԱՂԱՔՈՒՄ, Ե°Վ ՍԱՀՄԱՆԻՆ ԱՊՐՈՂԻՆ՚


Դիրքերում մեր զինվորներն ուժեղ են, երբ թիկունքն է պինդ: Իսկ դրա համար պետք է ապրեցնել ու զարգացնել սահմանամերձ գյուղերը: Հենց այս նպատակով էլ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 33-ամյա ԼԵՎՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ոմանց նման արտագաղթելու փոխարեն, գյուղում փոքրիկ մի ձեռնարկություն է բացել` արտադրելով կենցաղային մաքրող միջոցներ: Արտադրության, սահմանամերձ գյուղի ու տեղի բազում խնդիրների շուրջ էլ ծավալվեց ՙԻրավունքի՚ զրույցը Լ. Առաքելյանի հետ:
-Գաղտնիք չէ, որ Ներքին Կարմիրաղբյուրի առօրյայից անպակաս են թշնամու կրակոցները, այս պայմաններում հնարավո±ր է ապրել ու դեռ մի բան էլ արտադրություն բացել:
- Այսպես պիտի զարգացնենք մեր գյուղը, սրանից ավելի, ինձ թվում է` չի լինի:
- Աշխատողներ ունե±ք:
- Այս պահին միայն մի հոգի է, որպեսզի տեղավորվեմ գումարի մեջ ու կարողանամ  աշխատավարձ տալ: Հիմնականում ամեն ինչ ավտոմատացված է արտադրությունում, մեկ աշխատողը դեռ հերիքում է…
- Գոնե հարկերից ազատվա±ծ եք:
- Ոչ, մենք մեր հարկերը ժամանակին մուծում ենք, իրենք էլ ոչ մի նեղություն մեզ չեն տալիս, հակառակը` հարկային տեսուչները, որոնք կոնկրետ մեզ են կցված, շատ բարեխիղճ մարդիկ են ու օրենքի սահմաններում ինչքան հնարավորություն ունեն` աջակցում են: Անընդհատ շեշտվում են հարկերը, բայց բնական է, աշխատում ենք, ուրեմն` պիտի հարկ տանք: Ես դրանից միայն ուրախ եմ, որ կարող եմ աշխատել ու իմ պետությանը հարկ մուծել: Այնպես որ, հարկայինը խնդիր չէ, այլ մի շարք ուրիշ հարցերում կարող են աջակցել…
- Օրինակ…
- Օրինակ, ես ինչ անում եմ իմ արտադրությունում, վարկերի միջոցով եմ անում, բայց վարկը նույն տոկոսադրույքով են տալիս ե°ւ քաղաքում, ե°ւ սահմանամերձում ապրողին: Մինչդեռ քաղաքում ապրողի համար հեշտ է, իսկ ես այսօր վստահ չեմ, որ վաղը մի գյուլա էլ այս արտադրության տան վրա չի ընկնի… Առաստաղը փայտից է, կարող է մի գյուլա վեր ընկնի ու հրդեհ լինի, ինչ ունենք- չունենք կորչի, ո±վ պիտի սրա համար հատուցի ինձ: Ոչ ոք, կորավ-պրծավ: Ես այս գործի մեջ միլիոններ եմ դրել, բայց այս ամենը մի ժամվա մեջ կարող է փոշիացվել:
Հիմա սա է մեր գյուղը, եթե ես թողնեմ գնամ կամ մյուսը գնա, ի±նչ կլինի: Կոնկրետ աշխատող հիմնարկ է մերը ու ամսեամիս զարգանում է: Շատ լավ կլիներ, որ մի քիչ ցածր տոկոսադրույքով վարկեր տային ու այդ մնացած գումարով էլ աշխատողներ պահեինք: Առնվազն 5 աշխատող է պետք, իսկ դա կնշանակի, որ գոնե 5 ընտանիք մինիմալ պայմաններով կապրի: Թող մեզ աջակցեն, մենք էլ պարտավորվենք գյուղի համար ինչ-որ մի լավ բան անենք:
- Իսկ Ձեր երեխաների ապագան Ներքին Կարմիրաղբյուրում տեսնո±ւմ եք:
- Հենց միակ խնդիրը դա է, որ ապագա չկա: Էլի լավ-վատ կաշխատենք, կստեղծենք, բայց այսօր այստեղ երեխաների համար ոչ մի բան չկա: Երեխաներն առավոտից գիշեր հենց գյուղից մի քիչ ներքեւ են գնում, ասում ենք` մի° գնացեք, հե°տ եկեք, որովհետեւ կարող է կրակեն: Ի վերջո, այդ երեխաներին անընդհատ լարված վիճակում ենք պահում: Իմ կինը, օրինակ, կրակոցը հենց լինում է, վատանում է, երեխաներն էլ իր հետ: Ես Արցախում էլ եմ շատ հաճախ եղել, չկա Հայաստանում մի հատված, որը հակառակորդի հետ այսքան մոտ լինի, որքան այս 3-4 գյուղն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում