ՙԳՅՈՒՂՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԵՌ ՄԵԿ ԵՐԵԽԱ Է ԾՆՎԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԳՅՈՒՂՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԵՌ ՄԵԿ ԵՐԵԽԱ Է ԾՆՎԵԼ՚


Ղարաբաղում սահմանային իրավիճակը մի փոքր հանդարտվել է: Կյանքը վերադառնում է սովորական ռեժիմին, եւ անցած լարվածությունը հերթական անգամ առաջնային է դարձնում հետեւյալ հարցադրումը. որքանով է ներկայիս սահմանային համեմատաբար հանդարտ առօրյան նպաստում սահմանի կայունությանը: Այսինքնª ինչպես են ապրում մարդիկ, ինչ դարդ ու ցավով, եւ, արդյունքում, որքանով են նրանք կայուն կանգնած իրենց օջախների շեմին: Այս մասին առավել մանրամասներ փորձեցինք պարզել ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղի գյուղապետ ՎԻԼԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:
-Եթե այսպես շարունակվի, մեր գյուղը կդասվի ամենածերացող գյուղերի շարքին: Վերջին մի քանի տարիների ընթացքում գյուղից արտագաղթողների թիվը շատացավ: Արտագաղթը պայմանավորված չէ միայն նրանով, որ մենք սահմանամերձ գոտում ենք. գյուղացիների մեծ մասը հեռանում է աշխատատեղեր չունենալու պատճառով: Եվ այս ֆոնի վրա ցավով պետք է նշեմ, որ համեմատած նախորդ տարիների հետ, գյուղում ծնելիության թիվն էլ է գնալով նվազում: Տարվա մեջ ծնվում է երեք-չորս երեխա. օրինակ գյուղում այս տարի դեռ մեկ երեխա է ծնվել: Համաձայն եմ, գուցե դա գալիս է նրանից, որ գյուղը վերջին երկու-երեք տարիներին համարվում է սոցիալապես անապահով: Այսօր, պատկերացրեք, գյուղում մեծ թվով անասնաքանակ կա, բայց կաթի պահանջարկ չկա, լինելու դեպքում էլ գները սարսափելի ցածր են: Այսինքն ստացվում է, որ այսօր գյուղացին ինչ էլ անում է, եկամուտ չի կարողանում ստանալ, եւ, բնական է, որ գյուղը պետք է հետ գնա, ոչ թե առաջ: Եթե այս նույն տենդենցով շարունակվի, ապա գյուղը շուտով կդասվի որպես ծերացող գյուղ:
- Ո±րն է գյուղացու հիմնական զբաղմունքը:
-  Բնակչության մեծ մասը զբաղված է գյուղի հիմնարկ ձեռնարկություններում` դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, գյուղապետարան, որոշ մասն էլ` մոտ քսանհինգ հոգի, զինծառայողներ են, սպաներ, պայմանագրային զինծառայողներ: Գյուղացիների մի մասն էլ զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ:
- Բնակվելով սահմանամերձ գյուղում, տեղյա±կ եք` ինչպիսին է այսօր իրավիճակը առաջնագծում:  
- Անշուշտ, կրակոցներ հիմա էլ կան, ադրբեջանցիները շարունակում են իրենց ոճին հավատարիմ սադրանքները դիրքապահների վրա: Բայց ներկա պահին իրավիճակը համեմատաբար կայուն է: Կայուն ասում եմ այն համեմատությամբ, որ վերջին շրջանում իրավիճակը առաջնագծում շատ էր սրվել, պատերազմի շունչը կարծես թե զգացվում էր: Այդ ընթացքը շատ սարսափեցնող էր` հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների համար: Կողքից լսելը, ասելը այլ է, բայց անմիջապես` մի քանի կիլոմետրի վրա զգալը, լրիվ այլ բան է: Երեւի թե զինադադարի վերջին քսան տարիների ընթացքում, սահմանին իրավիճակը այդ աստիճան չէր սրվել: Հավատացեք` այդ օրերին վտանգն ավելի իրատեսական էր, քան այլ ժամանակներում: Մարդիկ խուճապի էին մատնվել, գիշերները քնում էին երանի տալով, որ առավոտյան մի վատ լուր նորից չլսեն, մի զինվորի մահվան գույժի ականատես չլինեն:
Կրակոցների, տարբեր տեսակի սադրանքների ադրբեջանցիներն ամեն օր էլ, կարող եմ ասելª նույնիսկ օրը մի քանի անգամ, դիմում են: Այնպես, որ կայուն ասելով, նկատի ունեմ վերջին լարվածության հետ համեմատած: Իհարկե, կրակոցները, հրադադարի խախտման դեպքերը շարունակվում են, բայց այդ կրակոցներին սահմանամերձ գյուղի բնակիչներն արդեն, պատկերացրեք, սովորել են:
Պետք է ասեմ, որ հանդարտման գործընթացը զգացվեց նախագահների հանդիպումից անմիջապես հետո. հստակ երեւաց, որ ինչ-որ մի բան, համենայնդեպսª պահի հետ կապված, որոշվել է: Երկրորդն էլ գտնում եմ, որ մեր բանակն էլ կարողացավ, ըստ էության, արժանի հակահարված, պատասխան տալ հակառակորդին: Սահմանին տիրող լարվածության թուլացմանը ամեն դեպքում, կարծում եմ ազդեց մեր նախագահի տեղին եւ դիպուկ խոսքը` ուղղված Ադրբեջանի նախագահին, եթե նման պատասխան չլիներ, դրան գումարած` թշնամին չզգար մեր բանակի պատրաստվածության աստիճանը, գուցե այսօր չկարողանայինք այսքան հանգիստ խոսել, եւ շատ ավելի ողբերգական դեպքեր կգրանցվեին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում