ՀՅԴ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Արխիվ 12-16ՀՅԴ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` ՀՅԴ-ն կրկին մտադիր է վերադառնալ կոալիցիա: Ավելին` արդեն իսկ տեղի են ունենում ՀՅԴ-ՀՀԿ ստվերային բանակցություններ` Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փոխհամաձայնության գալու առնչությամբ, որից հետո ՀՅԴ-ն ակնկալում է ստանալ նախարարական պորտֆելներ: Թե որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ.
- Փոխհամաձայնություն չի կարող լինել ոչ մեկի հետ: Դաշնակցությունն իր առաջարկություններն ունի եւ այդ առաջարկներով հանդես կգա` թե՛ քառյակի շրջանակներում իր գործունեության, եւ թե՛ իշխանության առաջարկների վերաբերյալ:
- Այնուամենայնիվ, ՀՅԴ-ում քննարկվե՞լ է կրկին կոալիցիայի մաս կազմելու հարցը:
- Ո՛չ:
- Հաշվի առնելով, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ առճակատումը կարող է բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կհանգեցնեն ավելի մեծ վտանգների, աշնանը խոստացված քառյակի հանրահավաքին ՀՅԴ-ն կմասնակցի±, թե± կվերանայի հանրահավաքին միանալ-չմիանալու հարցը:
- Պատճառ չեմ տեսնում վերանայելու, հարցն օրակարգում է, թեպետ հանրահավաքի վերջնական օրը ճշտված չէ: Ժամանակը ցույց կտա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

