ԵՐԲ ՓԱՍՏԵՐՆ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՎԱՃԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՓԱՍՏԵՐՆ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՎԱՃԱՆՈՒՄ


Օրերս Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն` ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի: Հայցի հիմքում ընկած է վիրավորանք եւ զրպարտանք, որը իբրեւ հասցրել է թերթը այն հոդվածով, որտեղ հանդես է եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի` ասելով, որ Լ. Բարդակչյանը նողկալի հայտարարություն է արել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Լեւոն Բարդակչյանը մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հասցեին, ինչն այսօր փորձում է հերքել: Թե որքանով է իրեն հոգեւոր գործիչ համարող Բարդակչյանին հարիր սուտ վկայություն տալը, թողնում ենք առանց մեկնաբանության, իսկ ամիսներ առաջ տեղի ունեցածի, ինչպես նաեւ Ավետարանական եկեղեցու գործունեության ուշագրավ դրվագների մասին «Իրավունքը» զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տնօրեն-տեսուչ Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ:


-Հայր Սուրբ, Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի` ընդդեմ «Իրավունք» թերթի դատական առաջին նիստից հետո, «Իրավունքի» հետ զրույցում Լ. Բարդակչյանը նշել է, թե ամիսներ առաջ Ձեր հասցեին որեւէ հայտարարություն չի արել:
- Ինչպես չի արել, երբ ինքը պաշտոնապես հայտարարել է, որ Հայր Կոմիտասի հեռուստաեթերից հետո ինչ-որ երիտասարդ դանակը ձեռքին մտել է իրենց գրասենյակ եւ հարցրել է` ո՞ւր է Բարդակչյանը, ես նրան պիտի սպանեմ: Եվ այդ տղային հազիվ են հանգստացրել, սուրճ են տվել, որ խմի: Սուրճից հետո հանգստացել, թողել ու գնացել է: Իսկ երկրորդ դեպքը այն է, որ երկու կամ երեք անծանոթ անձինք մեքենայով հարձակվել են իր քարտուղարուհու վրա ու` նույն պատճառով: Բարդակչյանն ասել է, որ Հայր Կոմիտասի աղանդների դեմ խոսելու պատճառով մարդիկ գրգռված հարձակվում են իրենց վրա: Այս մասին պաշտոնապես կա գրված` ինչպես մամուլի բազմաթիվ հրապարակումներում, այնպես էլ հեռուստատեսային եթերի ժամանակ է ասվել իր կողմից:
- Այդ դեպքում, ինչո՞ւ Լ. Բարդակչյանի հնչեցրած մեղադրանքների համար ժամանակին չդիմեցիք դատարան:
- Եթե այդպիսի հարցով զբաղվեմ, պետք է սկսեմ ամեն մեկին դատի տալ, ով ՙՖեյսբուքում՚ իմ հասցեին վատ բան է ասում: Ես պաշտոնապես պատասխանեցի ոչ թե իրեն, այլ գրությամբ եւ վերջացրի իմ խնդիրը, որովհետեւ կարիք չունեմ դատարկաբանությամբ ժամանակս վատնել: Եթե այդպես լինի, առավոտից գիշեր պետք է սրան-նրան դատի տամ:
- Ի դեպ, Լ. Բարդակչյանը ոգեւորված խոսում էր, թե ամենաազգօգուտ գործունեությունն իրենց կառույցն է կատարում…
- Նախ, ես` անձնապես, հականե-հանվանե, Ավետարանական կամ Ավետարանչական եկեղեցու մասին երբեք չեմ խոսել, այլ խոսել եմ ընդհանուր աղանդների մասին, այսինքն` բոլոր այն կառույցները, որոնք հավաքականությունը բաժանում են, դրանք կործանում են ազգին: Ազգի պառակտումը ստացվում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Եթե Ավետարանը նույն Աստվածաշունչն է, ինչո՞ւ մենք չփորձենք ինչ-որ տեղ լեզու գտնել կամ հասկանալ: Իսկ եթե նույնիսկ իրենք ուզում են էկումենիկ շարժմամբ առաջնորդվել, թող ժողովրդին պարզապես քրիստոնեությունը սովորեցնեն եւ ոչ թե աղտոտ շինական ռիթմերով արարողություններ երգել սովորեցնեն կամ այսօր էլ անբարոյականություն սերմանեն, ինչպես  արել է Ավետարանական եկեղեցին: Իրենց իսկ վերապատվելի Միքայելյանի հայտարարությամբ` իրենք տարել են ճամբար երեխաներին եւ սեռական կամ պոռնոգրաֆիկ ֆիլմեր են ցույց տվել 9-16 տարեկան երեխաներին: Նշեմ, որ սա իրենց իսկ հոգեւոր եղբոր հայտարարությունն է:
- Էլ չասենք, որ վերամկրտություն են իրականացնում…
- Նախ` իրավունք չունեն: Համաձայն էկումենիկ շարժման, մի եկեղեցու կատարած մկրտությունը մյուս եկեղեցին պարտավոր է ընդունել: Իսկ իրենք բոլոր անդամներին վերամկրտում են` ասելով, թե եթե դուք մեզ մոտ չվերամկրտվեք, չեք կարող երկնքի արքայություն մտնել: Այնպես որ, ամեն հարցում մենք տեսնում ենք իրենց զեղծարարությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում