Բոլոր խաղերը խաղացել էինք մնացել էր սարի սմբուլը:

Արխիվ 12-16

Բոլոր խաղերը խաղացել էինք մնացել էր սարի սմբուլը: ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ քնեց-զարթնեց ու որոշեց ոչ ավել, ոչ պակաս Սյունիքում թթի փառատոն կազմակերպել` զարմանալիորեն մոռանալով, որ թթի սեզոնն արդեն անցել է: Դե, առավելագույնը հնարավոր է կազմակերպել թթի դոշաբի փառատոն, կամ ինչպես նկատեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` հիմա թութ չկա, բայց թթի օղի կա: Անշուշտ, թթի օղու փառատոնն էլ վատ բան չէ, մանավանդ, եթե հետը նաեւ հարմար խորտիկների մրցույթ լինի, բայց... Ախր, Մշակույթի նախարարությունն ուր, թթի օղին ուր, այդ նախարարությունը չէ, որ պետք է նման փառատոն նախաձեռնի, միգուցե դա կպատշաճեր, ասենք, խոհարարների միությանը: Չնայած, Մշակույթի նախարարության պարագայում իր գործառույթից դուրս ամեն ինչ էլ սպասելի է` եթե ականատես եղանք պատմության արգելոց թանգարանների տարածքում դուքյաններ կառուցելու փորձերին, ապա այլեւս ոչինչ զարմացնել չի կարող:
Ինչպես հայտնի է, Աֆրիկայում մոլեգնում է էբոլա վիրուսի համաճարակը, եւ դրա պատճառով նույնիսկ խուճապ կա եվրոպական որոշ երկրներում: Բայց, եթե հանկարծ այդ վարակը մեր երկիր հասնի, մեղավորը կլինեն ոչ թե Աֆրիկայի նեգրերը, այլ մեր օլիգարխները: Ինչպես ճիշտ նկատեց Երեւանի նախկին փոխոստիկանապետ ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ. ՙԷս գեղցի, չտես, բիրդան մեծահարուստները իրենց գեղցիական զամաշկեքով եւ գլուխ գովալու, ֆիքստուլանալու ՙզամաշկեքով՚ , գազանանոցներով կյանքներս կերան, հիմա էլ վտանգի են ենթարկում…Կոկորդիլոսի խաշլամեն, մրջնակերի լյարդի պաշտետը, գետաձիու ամորձիների մարինացված ուտեստը, կապիկի հում քյալլեն, մնացած փողատիրական ՙզամաշկեքը՚, զանազան էկզոտիկ, չտես մտահղացումները քիչ էին, մնացել էր ՙԷբոլա՚ համաճարակի պայմաններում այդ համաճարակի օջախներից մեկից` Գվինեայից, կապիկներ ներկրելը: Աստված տա, որ փորձանք չլինի, բայց մաքսային հսկողությունը, համաճարակային ծառայությունների աշխատանքն է պետք աշխուժացնել, ուժեղացնել: Աստված մի արասցե, մեզ միայն սա էր մնում՚…
Սակայն էբոլայից էլ ավելի վատ վարակ կա` դա Իրաքում դրության տեր դարձած ԻՍԼԱՄԻՍՏ ծայրահեղականներն են: Երեւի թե, ոչ ոքի մտքով չէր անցնի, որ 21-րդ դարում կարող ենք ականատես դառնալ կատարյալ միջնադարյան տեսարանների` թե ինչպես Մոսուլ քաղաքի շուկայում վերածնվել է ստրկավաճառությունը, եւ գերեվարված եզդի եւ քրիստոնյա կանանց վանդակներով բերել ու վաճառքի են հանել: Դե արի ու սրանից հետո մի հայհոյի եվրոպացիներին իրենց ՙհանդուրժողականության՚ եւ ՙմուլտիկուլտուրալիզմի՚ համար... Ախր, ցավն այն է, որ հենց Եվրոպայում բնավորված եւ ծայրահեղ լկտիացած իսլամիստներն են դարձել այդ սարսափի հեղինակը, ու մի բան էլ Եվրոպայում հույս ունեին, որ այդ գազանները կհոշոտեն միայն Մերձավոր Արեւելքը ու չեն հայտնվի Լոնդոնի ու Փարիզի փողոցներում: Լավ էլ կհայտնվեն, դեռ տաք եք:
Բնականաբար, բոլոր տեսակի մարդկային անասուններից լավագույնս մեզ կարող է պաշտպանել միայն ու միայն հայ զինվորը: Ու հազարամյակներ շարունակ մեր զինվորին, մեր զորականին բնորոշ է եղել ասպետականությունը: Ու չնայած Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատար ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ շատ լավ է ճանաչում  թուրքին, բայց նրա ուղեղում էլի չի տեղավորվում այն, ինչ արել են այդ քոչվորները վերջերս. ՙԵս ամաչում եմ, որ հակառակորդի բանակում ղեկավար կազմը, մարդիկ, ովքեր այդ կերպ են վարվել Կարեն Պետրոսյանի հետ` կրում են զինվորական համազգեստ: Դա վայել պահվածք չէ զինվորականի համար, անգամ` հակառակորդ բանակի զինվորականի՚: Ախր, պարոն գեներալ, ասկյարը զինվոր չէ, նա ոչ թե հայրենիքի պաշտպան է (քոչվորն ուր, հայրենիքն ուր), այլ` մարդասպան ու թալանչի, ուրիշ ոչինչ: Հետո ինչ, որ համազգեստ է կրում... Միջնադարում էլ թուրք ենիչերիները կրում էին նույն զրահը, ինչ ազնվական ասպետները:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում