ՙՙՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԸ ԵՎ ՀԱԿ-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԸ ԵՎ ՀԱԿ-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 21-ին մեկնարկեց ՙԿոնչիտայի վկաների՚ կողմից մեր դեմ ներկայացրած հայցի առաջին դատալսումը: Ի դեպ, հետաքրքրական է, որ այդ 16 հոգու հայցը հայցվորներից մեկը ՙԹվիթեր՚ սոցիալական ցանցում վերնագրել է ՙԼԳԲՏ ակտիվիստներն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի՚:
Հայցվորներից մեկը ՀԱԿ ակտիվիստ ԳԱՅԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՆ է: Ճիշտն ասած, բավականին տարօրինակ է, որ հանուն Կոնչիտայի Ինգա եւ Անուշ Արշակյանների դեմ հալածանքի արշավին մասնակցել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի դուստրը: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նաեւ իր կյանքի վերջին տարիներին պատվարժան ակադեմիկոսը անթաքույց զզվանքով էր արտահայտվում համասեռամոլների մասին: Բայց... դստրիկը համացանցի տարբեր անկյուններում թողել է գրավոր հետքեր` համասեռամոլների ՙիրավունքների՚ ուղղակի կամ անուղղակի պաշտպանող բովանդակությամբ: Եվ ճակատագրի հեգնանքով, Արշակյան քույրերի` աուտոդաֆեի վերածված ֆեյսբուքյան ասուլիսից ուղիղ 2 տարի առաջ նա գրել է. ՙՆույնասեռականների դեմ մոլի պայքարելուց առաջ մտածեք` արժե±, որ ուրիշներն էլ իմանան Ձեր թաքնված հակումների մասին՚: Այ քեզ բան...
Բայց արի ու տես, որ արխիվում հայտնաբերվում են նյութեր` օտարերկրյա ֆինանսավորում ստանալու վերաբերյալ: Այսպես, հեռավոր 2008-ին ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթը իր հուլիսի 16-ի համարում գրել է. ՙՄեզ հասած հավաստի տեղեկություններով, տերպետրոսյանական երիտասարդական շարժումներից առաջինը` ՙՍկսելա՚-ն 2007թ. հիմնադրվել եւ ֆինանսավորվել է ամերիկյան ՙԹրանսփարենսի ինթերնեյշնլ՚ եւ ՙՔաունթերփարթ ինթերնեյշնլ՚ կազմակերպությունների կողմից, որոնք շարժման ձեւավորման համար ծախսել են մոտ 150000 ԱՄՆ դոլար:
Տեսնելով, որ երիտասարդական շարժումների հեղափոխական գործունեության արդյունավետության գործակիցը Հայաստանում բարձրանում է, եւ դրանք իսկապես հավակնում են դառնալ հայկական ՙDVD-ների հեղափոխության՚ լոկոմոտիվները, տերպետրոսյանական ընդդիմության ղեկավարները եւ նրանց արեւմտյան ֆինանսավորողները որոշեցին մոտ 70-80 մարդուց բաղկացած ՙՍկսելա՚ երիտասարդական շարժման հիման վրա ստեղծել նոր շարժումներ` ՙՀիմա՚, ՙՎեր կաց՚, ՙՀատուկ գունդ՚ եւ այլն:
Սկզբնական շրջանում վաշինգտոնյան կենտրոններից մեկում հատուկ դասնթացներ անցավ ՙՍկսելա՚ ղեկավարներից մեկը` Արսեն Խառատյանը, իսկ հետո Լոնդոնում մյուսը` Իզաբելլա Սարգսյանը, այնուհետեւ մյուս անդամները` Մակեդոնիայում` այդ ընթացքում առատորեն ֆինանսավորվելով:
2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո երիտասարդական վերը նշված շարժումներն ուղղակիորեն հայտնվեցին գործընթացների կենտրոնում, եւ այս փուլի համար նրանց ֆինանսավորումն ու ուղղորդումը դարձավ առաջնային: Ուղղորդումը հանձնարարվեց վաշինգտոնյան կենտրոններում փորձառություն անցած, նախկին NDI-ական Արման Մուսինյանին, ֆինանսավորումը դրվեց Լեւոն Զուրաբյանի վրա:
Երիտասարդական շարժումներին ֆինանսավորելու նպատակով Լոս Անջելեսում գործող ՙGlendale KIA՚ ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող ընկերությունը ԱՄՆ Լ.Տեր-Պետրոսյանի աջակցության գրասենյակի միջոցով ս.թ. հունիս ամսին Հայաստան է ուղարկել 110 հազար ԱՄՆ դոլար, որն այդ ֆիրմայի տնօրեն Օնիկ Մեհրաբյանը ձեւակերպել է որպես նվիրատվություն:Սա ընդունված ձեւ է. հեղափոխություններ նախապատրաստող հայտնի քաղաքական կենտրոնները իրենց հետաքրքրող երկրներ գումարներն ուղարկում են հենց այդպիսի միջնորդ կազմակերպությունների միջոցով:
Իսկ ԱՄՆ-ից եւ այլ վայրերից ստացվող այդ գումարներից Լ. Զուրաբյանն ամեն շաբաթ 2000 ԱՄՆ դոլարի սահմաններում ՙաշխատավարձ՚ է վճարում ՙՎեր կաց՚ նորաստեղծ երիտասարդական շարժման ակտիվիստներին, որոնց ղեկավարը Ռաֆայել Ղազարյանի դուստրն է` Գայանե Ղազարյանը: Վերջինս իր մոր` Գրիզելդա Ղազարյանի եւ եղբոր` Վազգեն Ղազարյանի հետ ուղղակիորեն լծվել է հեղափոխական գործին, Հյուսիսային պողոտայում Լեւոն Զուրաբյանից կամ Ավետիս Ավագյանից ստանալով գումարները՚:
Անշուշտ, բացի Գայանե Ղազարյանից, ՀԱԿ այլ ակտիվիստներ էլ կան 16-ի մեջ: Ու, բնականաբար, հռետորական հարց է ծագում` իսկ ֆեյսբուքյան ասուլիսի էջում Արշակյան քույրերի վրա հարձակվելուց առաջ արդյո±ք Լեւոն Զուրաբյանից կամ Ավետիս Ավագյանից Հյուսիսային պողոտայում կամ այլ վայրում ստանալիք ունեցող եղել են, թե` ոչ...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում