ՙՙՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԸ ԵՎ ՀԱԿ-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ
Արխիվ 12-16
Ինչպես հայտնի է, օգոստոսի 21-ին մեկնարկեց ՙԿոնչիտայի վկաների՚ կողմից մեր դեմ ներկայացրած հայցի առաջին դատալսումը: Ի դեպ, հետաքրքրական է, որ այդ 16 հոգու հայցը հայցվորներից մեկը ՙԹվիթեր՚ սոցիալական ցանցում վերնագրել է ՙԼԳԲՏ ակտիվիստներն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի՚: Հայցվորներից մեկը ՀԱԿ ակտիվիստ ԳԱՅԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՆ է: Ճիշտն ասած, բավականին տարօրինակ է, որ հանուն Կոնչիտայի Ինգա եւ Անուշ Արշակյանների դեմ հալածանքի արշավին մասնակցել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի դուստրը: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նաեւ իր կյանքի վերջին տարիներին պատվարժան ակադեմիկոսը անթաքույց զզվանքով էր արտահայտվում համասեռամոլների մասին: Բայց... դստրիկը համացանցի տարբեր անկյուններում թողել է գրավոր հետքեր` համասեռամոլների ՙիրավունքների՚ ուղղակի կամ անուղղակի պաշտպանող բովանդակությամբ: Եվ ճակատագրի հեգնանքով, Արշակյան քույրերի` աուտոդաֆեի վերածված ֆեյսբուքյան ասուլիսից ուղիղ 2 տարի առաջ նա գրել է. ՙՆույնասեռականների դեմ մոլի պայքարելուց առաջ մտածեք` արժե±, որ ուրիշներն էլ իմանան Ձեր թաքնված հակումների մասին՚: Այ քեզ բան...
Բայց արի ու տես, որ արխիվում հայտնաբերվում են նյութեր` օտարերկրյա ֆինանսավորում ստանալու վերաբերյալ: Այսպես, հեռավոր 2008-ին ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթը իր հուլիսի 16-ի համարում գրել է. ՙՄեզ հասած հավաստի տեղեկություններով, տերպետրոսյանական երիտասարդական շարժումներից առաջինը` ՙՍկսելա՚-ն 2007թ. հիմնադրվել եւ ֆինանսավորվել է ամերիկյան ՙԹրանսփարենսի ինթերնեյշնլ՚ եւ ՙՔաունթերփարթ ինթերնեյշնլ՚ կազմակերպությունների կողմից, որոնք շարժման ձեւավորման համար ծախսել են մոտ 150000 ԱՄՆ դոլար:
Տեսնելով, որ երիտասարդական շարժումների հեղափոխական գործունեության արդյունավետության գործակիցը Հայաստանում բարձրանում է, եւ դրանք իսկապես հավակնում են դառնալ հայկական ՙDVD-ների հեղափոխության՚ լոկոմոտիվները, տերպետրոսյանական ընդդիմության ղեկավարները եւ նրանց արեւմտյան ֆինանսավորողները որոշեցին մոտ 70-80 մարդուց բաղկացած ՙՍկսելա՚ երիտասարդական շարժման հիման վրա ստեղծել նոր շարժումներ` ՙՀիմա՚, ՙՎեր կաց՚, ՙՀատուկ գունդ՚ եւ այլն:
Սկզբնական շրջանում վաշինգտոնյան կենտրոններից մեկում հատուկ դասնթացներ անցավ ՙՍկսելա՚ ղեկավարներից մեկը` Արսեն Խառատյանը, իսկ հետո Լոնդոնում մյուսը` Իզաբելլա Սարգսյանը, այնուհետեւ մյուս անդամները` Մակեդոնիայում` այդ ընթացքում առատորեն ֆինանսավորվելով:
2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո երիտասարդական վերը նշված շարժումներն ուղղակիորեն հայտնվեցին գործընթացների կենտրոնում, եւ այս փուլի համար նրանց ֆինանսավորումն ու ուղղորդումը դարձավ առաջնային: Ուղղորդումը հանձնարարվեց վաշինգտոնյան կենտրոններում փորձառություն անցած, նախկին NDI-ական Արման Մուսինյանին, ֆինանսավորումը դրվեց Լեւոն Զուրաբյանի վրա:
Երիտասարդական շարժումներին ֆինանսավորելու նպատակով Լոս Անջելեսում գործող ՙGlendale KIA՚ ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող ընկերությունը ԱՄՆ Լ.Տեր-Պետրոսյանի աջակցության գրասենյակի միջոցով ս.թ. հունիս ամսին Հայաստան է ուղարկել 110 հազար ԱՄՆ դոլար, որն այդ ֆիրմայի տնօրեն Օնիկ Մեհրաբյանը ձեւակերպել է որպես նվիրատվություն:Սա ընդունված ձեւ է. հեղափոխություններ նախապատրաստող հայտնի քաղաքական կենտրոնները իրենց հետաքրքրող երկրներ գումարներն ուղարկում են հենց այդպիսի միջնորդ կազմակերպությունների միջոցով:
Իսկ ԱՄՆ-ից եւ այլ վայրերից ստացվող այդ գումարներից Լ. Զուրաբյանն ամեն շաբաթ 2000 ԱՄՆ դոլարի սահմաններում ՙաշխատավարձ՚ է վճարում ՙՎեր կաց՚ նորաստեղծ երիտասարդական շարժման ակտիվիստներին, որոնց ղեկավարը Ռաֆայել Ղազարյանի դուստրն է` Գայանե Ղազարյանը: Վերջինս իր մոր` Գրիզելդա Ղազարյանի եւ եղբոր` Վազգեն Ղազարյանի հետ ուղղակիորեն լծվել է հեղափոխական գործին, Հյուսիսային պողոտայում Լեւոն Զուրաբյանից կամ Ավետիս Ավագյանից ստանալով գումարները՚:
Անշուշտ, բացի Գայանե Ղազարյանից, ՀԱԿ այլ ակտիվիստներ էլ կան 16-ի մեջ: Ու, բնականաբար, հռետորական հարց է ծագում` իսկ ֆեյսբուքյան ասուլիսի էջում Արշակյան քույրերի վրա հարձակվելուց առաջ արդյո±ք Լեւոն Զուրաբյանից կամ Ավետիս Ավագյանից Հյուսիսային պողոտայում կամ այլ վայրում ստանալիք ունեցող եղել են, թե` ոչ...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

