ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԿՄԱՍՆԱԿՑԻ Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Թուրքական դիվանագիտությունը հերթական խաղի մեջ է ու այս անգամ ուզում է աշխարհին ցույց տալ, որ վայրի ցեղից վերածվում է բարեհամբույր հարեւանի: Արի ու տես, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից` օգոստոսի 28-ին մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Թե արդյոք ՀՀ ԱԳՆ որեւէ ներկայացուցիչ պատրաստվում է մասնակցել այս արարողությանը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ. - Ինչպես ասել է ՀՀ նախագահը, ամենայն հավանականությամբ կմասնակցի արտգործնախարարը, բայց վերջնական դեռ կասենք:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս հրավերի մասին ասել էր, որ, հավանաբար, հայկական կողմից մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով: Իսկ թե որքանով է պատրաստ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լինել թուրքական այս արարողակարգի մասնակիցը, ցույց կտա ժամանակը: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ