ՙՙԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Բնապահպանության նախարարությունում անառողջ մթնոլորտ է ձեւավորվել: Նախարար Արամայիս Գրիգորյանը շարունակում է նախարարությունից հեռացնել այդտեղ երկար տարիներ աշխատած իրենց գործի մասնագետներին: Տարբեր տեսչությունների, վարչությունների ու ՊՈԱԿ-ների ղեկավարներ եւ տեղակալներ ստիպված դիմումներ են գրում եւ ազատվում աշխատանքից: Այդ պրոցեսը կատարվում է Արամ Հարությունյանի ազդեցությունից նախարարությունը ՙմաքրելու՚ նպատակով: Ըստ նախարարությունում եղած մեր աղբյուրների` կադրային ջարդը դեռ շարունակվելու է: Իսկ թափուր տեղերը լրացվում են նոր նախարարի մտերիմների հաշվին:

