ՙՙԵՐԲ ԱՆԳԼԱԼԵԶՈՒ ԻՆՉ-ՈՐ ՖԱԿՈՒԼՏԵՏ Է ԲԱՑՎՈՒՄ, ՈՉ ՈՔ ՉԻ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԵՐԲ ԱՆԳԼԱԼԵԶՈՒ ԻՆՉ-ՈՐ ՖԱԿՈՒԼՏԵՏ Է ԲԱՑՎՈՒՄ,
ՈՉ ՈՔ ՉԻ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ՚
Մասնավոր բուհերին պետական պատվերով տեղ տալու հարցը մենք պատրաստ ենք քննարկելւ: Որակի ոլորտում մասնավոր բուհերը թող չափանիշները վերանայեն, մենք էլ պետական պատվերի տեղեր տանք` իր մամլո ասուլիսում ասաց ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:
Ինչ վերաբերում է Հայաստանում Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը բացելուն, ըստ նախարարի` ամենաբարձր վարկանիշով բուհն է այդ համալսարանը, որը խթանելու է մրցակցությունը կրթության ոլորտում: ՙԴա բրենդային բուհ է: Համոզված եմ` ձեր հոդվածների ֆեյքերը կհայհոյեն ինձ, կասեն, որ ես ստրկամիտ եմ, Կրեմլի մարդն ու չգիտեմ ինչ: Բայց դա լրիվ անհեթեթ է: Ու ես զարմանում եմ` երբ էստեղ անգլալեզու ինչ-որ ֆակուլտետ է բացվում, չգիտես ինչու, ոչ ոք չի ըմբոստանում: Իսկ երբ խոսքը վերաբերում է ռուսական համալսարանին, մեծ աղմուկ է բարձրանում՚,- եզրափակեց Աշոտյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

