ՙԱՇՈՒՆԸ ԹԵԺԱՑՆՈՂՆԵՐԻ՚ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

Արխիվ 12-16

ՙԱՇՈՒՆԸ ԹԵԺԱՑՆՈՂՆԵՐԻ՚ ՀԵՐԹԱԿԱՆ
ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ


Ամառը գրեթե ավարտված է, իսկ ինչ վերաբերում է աշնանը, ապա բոլոր տեսակի ընդդիմադիրները թեժ աշուն են խոստացել: Ճիշտ է, թեժ աշնան մասին լրագրողի հարցադրմանը ՀՀ նախագահը ՙԲազե-2014-ի՚ ՙԵրիտասարդ լրագրողներ՚ ջոկատի հետ հանդիպման ժամանակ պատասխանեց ՙիրոք՚ հարցադրումով, բայց կարծես թե, թեժության մասին երազողների պակաս չկա: Պակաս չկա ինչպես ներսում, այնպես էլ` դրսում:

Ցանկությունների մակարդակով դա երեւում է ինչպես լրատվական կայքերում, որոնց գրածը եթե հալած յուղի տեղ ընդունես, ապա արդեն մեկի տեղը տասը հազար հեղափոխություն կլիներ, ինչպես նաեւ կատարելապես մարգինալ, հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող կերպարանքների մոտ գարնանայինի փոխարեն աշնանային սրացումների տեսքով:

ՊՏՏՎԻՐ, ՊՏՏՎԻՐ ԿԱՐՈՒՍԵԼ


ՀԱԿ-ը խոստանում է մեծ հանրահավաք` Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը պարտադիր բարձրացնելու վճռականությամբ, ԲՀԿ-ի օսկանյանական թեւը Նաիրա Զոհրաբյանի շուրթերով հայտարարում է, որ ոչինչ չի փոխվել (այսինքն` ԱԺ նստաշրջանի բացվելուն պես հիսթերիայի պակաս չի լինի), ՙԺառանգությունը՚ թեեւ պասիվ է, բայց կգա Զարուհի Փոստանջյանն ու իր տղամարդկային խոսքը կասի... Դե, ՕԵԿ-ն էլ նորանոր պոպուլիստական օրինագիծ է խոստանում: Այդ 3+1-ի ընդհանրությունն այն է, որ սահմանադրական բարեփոխումներին ոչ են ասում` տարբեր երանգավորումներով, իսկ տարբերվում են իշխանափոխության պահանջ դնել-չդնելով: ՀԱԿ-ն իր զառամյալ առաջնորդով հանդերձ, անպայման բարձրաձայն կփորձի երգել իր ՙԿարապի երգը՚ ՙավազակապետության կազմաքանդման՚ մասին, ԲՀԿ-ն առնվազն հենց այս պահին իշխանափոխության պահանջ չի դնում ու մտադիր է բզբզել հայտնի 12 կետերը (որոնք թունդ արեւմտամետներն արդեն որակել են ՙԺեկի պետի մակարդակի հարցեր՚), դե, ՕԵԿ-ից էլ ոչ ոք իշխանափոխության մասին ծպտուն չի էլ սպասում:
Գումարած դրան` խոսվում է, որ ՙքառյակի՚ առաջնորդները անպայման հանդիպելու են... Բայց ամբողջ ՙքառյակից՚ առանձնանում է ՀՅԴ-ն, որն, ընդհակառակը, սահմանադրական բարեփոխումները համարում է կարեւորագույն խնդիր, ուստի դժվար չէ կռահել, որ չնայած դաշնակների կրքոտ հավաստիացումներին, վաղ թե ուշ անխուսափելի է նրանց նոր մեղրամիսը իշխանության հետ:
Բայց ինչքանո±վ թեկուզեւ խորհրդարանում աղմկելով` նույն ՙքառյակը՚ կամ ՙքառյակը՚ ՕԵԿ-ի հետ միասին կթեժացնեն աշունը: Սերժ Սարգսյանը թեժության նկատմամբ շատ հանգիստ է տրամադրված. ՙԳիտե±ք, իմ խորը համոզմամբ, իշխանության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ: Այլ ժամանակ իշխանության խնդիր լուծել, նշանակում է` օրենքից դուրս գտնվել՚: Ինչ վերաբերում է դժգոհություններին, ապա ՙՓառք Աստծո, Հայաստանում դժգոհություն արտահայտող մամուլի պակաս չկա: Ինչ ասեմ, ուզում են, որպեսզի իրենց այդ դժգոհությունը շատ ավելի ազդեցի±կ լինի, թող փողոց դուրս գան, այնպես, ինչպես իրենց դժգոհությունը, իրենց ցանկությունները հայտնելու բազմաթիվ ցույցեր են եղել Հայաստանում: Ուզում են, թող հանրահավաքներ անեն, բայց այդ ամենը պետք է լինի օրենքի շրջանակներում: Ես չեմ կարծում, որ իրենք կողմ են անօրինականությանը. իրենք էլ են ուզում, որ մենք լավ երկիր ունենանք՚: Ու նաեւ. ՙԻսկ կարո±ղ եք ինձ ասել մի տարի, երբ չէին ասում, որ աշունը թեժ է լինելու: Միշտ էլ ասում են: Իրոք, դա այդպես է. ամռանը քաղաքական կյանքը մեռնում է, եւ աշնանը քաղաքական կյանքը ամառվա համեմատ շատ ավելի ակտիվ է լինում, բայց կրկնում եմ` ամեն ինչը չափի մեջ, դա մեր երկրի համար շատ լավ ե°ւ միտում է, ե°ւ իրականություն՚:
Այսինքն, ե°ւ ՀՀ նախագահը, ե°ւ ՀՀԿ-ն հանգիստ են վերաբերվում ինչպես ԶԼՄ-ներում բարձրացված եւ բարձրացվելիք աղմուկին, այնպես էլ` հանրահավաքներին, ցույցերին ու փողոցային այլ մեթոդներին: Բայց պարզ ակնարկում են, որ ապօրինության որեւէ փորձ չեն հանդուրժի: Միաժամանակ, նաեւ ՀՀ նախագահը շատ հանգիստ է վերաբերվում եւ կատաղի քարոզչական հարձակումներին: ՙԻմ մեջ չարություն չկա որեւէ լրատվամիջոցի նկատմամբ, նույնիսկ այն լրատվամիջոցի, որն ամեն օր ուղղակի թույն է թափում իմ հասցեին: Անկեղծ եմ ասում` իմ մեջ չարություն չկա նրանց նկատմամբ: Մեկ-մեկ խղճում եմ, որովհետեւ իրենք իրենց կամքով չեն անում, չէ±, դա՚: Այսինքն` թեեւ երկրի ղեկավարը պարզորոշ մատնանշեց սանձարձակ հակապետական քարոզչության պատվիրված բնույթը, բայց առնվազն այս աշնանը քարոզիչների պնդօղակները դեռ չեն ձգելու: Ամեն մի պտուղ իր ժամանակին է հասունանում:

ՕԳՈՍՏՈՍ, ՈՐԸ ՀԵՂԱՇՐՋԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երբ օգոստոսյան շոգի հետ մեկտեղ մեր սահմաններից փչեց պատերազմի շունչը, միանգամից ակնառու դարձավ, որ անգամ հզոր քարոզչամեքենայի գործադրմամբ չի ստացվում խուճապի սերմեր ցանելը, եւ ընդհակառակը, հանրությունը կայծակնային արագությամբ համախմբվեց: Ի դեպ, որոշ ռուս վերլուծաբաններ մատնանշում են, որ Ադրբեջանը դրանով բլիցկրիգի փորձարկում էր կատարում, սակայն հայոց բանակը հստակորեն ապահովեց ստատուս-քվոյի պահպանումը, Վլադիմիր Պուտինն էլ Սոչիի հանդիպմանը արդեն պարզապես վերջակետ դրեց: Ի դեպ, ՀՀ նախագահը, օգոստոսյան իրադարձությունների առնչությամբ մատնանշելով հակառակորդի կողմից ծանր սպառազինության կիրառումը, շեշտեց հետեւյալ երանգը. ՙվերջին 20 տարիներին, իհարկե, տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր եղել են, բայց երբեք չի եղել, օրինակ, կրակ ականանետերից: Այս անգամ եղավ, եւ հաստոցավոր նռնականետերից, այսինքն` սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, եւ վտանգը, իհարկե, մեծանում է: Երկրորդ, կարծում եմ, որ նրանք իրենց քաղաքականությունն էին առաջ տանում: Այսինքն, այս առաջինը, եթե իրենց հաջողվեր, ապա պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին. այն թեզը, թե ռազմական գործողություններ չսկսելը` բանակցային գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից: Ծիծաղելի է, բայց փաստ է: Այսինքն, դա փաստարկ չի, դա ուղղակի շանտաժ է՚: Եվ ՙԵթե ի մի բերելու լինենք` պիտի ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են: Այսքանը՚:
Բնականաբար, ՀՀ նախագահը չշրջանցեց եւ մեր բանակի որակների հարցը. ՙԵրբ ես Սոչիից ասացի, որ մեր բանակի հաջողության համար ոչ թե ուրախանում, այլ հպարտանում եմ, եւ դա, իրոք, այդպես է. իմ ուրախությունը, ամենամեծ ուրախությունը նրա համար է, որ մեր ժողովուրդը հավատաց իր բանակին, վստահեց, եւ դրանից բանակի ուժը կրկնապատկեց: Ահա, սա° է, բանակն ահա այսպիսի°ն պետք է լինի: Ես չեմ կարող մտաբերել կամ նշել աշխարհի որեւէ բանակ, որ չունի իր ժողովրդի վստահությունը եւ մարտունակ է: Միայն սպառազինությունը, միայն քանակը, միայն դրամական միջոցները բավարար չեն, որպեսզի ունենաս մարտունակ բանակ: Մեր տանկիստների ելույթը շատ պարզ դրա մասին է խոսում, շա¯տ պարզ՚: Սերժ Սարգսյանը դրանով մատնանշեց այն ինստիտուտը, որը վայելում է հանրության անվերապահ վստահությունը` բանակը: Եվ հենց այդ վստահությունը նաեւ բերեց նրան, որ ե°ւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ե°ւ մտավորականության ու արվեստի գործիչների միջավայրում դիրքապահ զինվորներին այցի գալը դարձավ մի տեսակ բարեկրթության ցուցանիշ: Իսկ ցանկացած հանրության համար լավ է, երբ հայրենասիրությունը դառնում է պրեստիժային: Ու հենց այդ համատեքստում էր Սերժ Սարգսյանի` երիտասարդ լրագրողներին տված խորհուրդը. ՙՀիմա այդ նույնն էլ ասում եմ լրագրողական դաշտի բոլոր ներկայացուցիչներին, որ տարին մեկ անգամ, երկու անգամ գնան Ղարաբաղ, գնան ու տեսնեն այդ կրակի բերանում ապրող մարդիկ ինչպիսի± լավատեսություն ունեն, մտնեն մեր զորամասեր, եւ այն ժամանակ կյանքը շատ ավելի հետաքրքիր է լինելու: Այս չարությամբ ոչնչի չես կարող հասնել: Ինձ համար աշխարհի ամենավատ բաները չարությունը, տգիտությունը եւ նախանձն են: Դրանք, իրոք, շատ վատ բաներ են: Այդպիսի հատկություններով օժտված անհատականությունը երբեք չի կարող ճիշտ որոշումներ կայացնել` որքան էլ խելոք լինի, քանի աստղ էլ նրա ճակատին լինի՚:
Անշուշտ, օգոստոսին մեր բանակի շնորհիվ հանրային գիտակցության մեջ տեղի ունեցած տեղաշարժը, դրա բերած դրական լիցքը մեր երկրին հնարավորություն կընձեռի աշխարհաքաղաքական տեսակետից վճռորոշ այս աշունը անցկացնել առանց ցնցումների, թեեւ անգլո-ամերիկյան կենտրոնները եւ վերջիններիս հրահանգները կատարող 5-րդ շարասյուները ամեն ինչ են անում ցնցումներ գոյացնելու համար: Ու նաեւ կարեւոր է անպայման պահպանել, փայփայել այդ դրական լիցքերը, իսկ այդտեղ արդեն եւ պետական մեքենայից է շատ բան կախված: Միգուցե իրոք եկել է ժամանակը, երբ արդեն լրիվ հասունացել է չինովնիկության, բյուրոկրատական ապարատի պնդօղակները ձգելը: Դե ինչ, աշուն է գալիս, զով է լինելու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում