ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱՄՈՒՖԼՅԱԺ ՉԻ ՀԱԳՆՈՒՄ, ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՆ ԷԼ ՉԻ ԱՍՈՒՄ՝ՆԿԱՐԻ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱՄՈՒՖԼՅԱԺ ՉԻ ՀԱԳՆՈՒՄ, ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՆ ԷԼ ՉԻ
ԱՍՈՒՄ՝ՆԿԱՐԻ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պետք չէ սպասել աշնանը քաղաքական ակտիվ գործողություններ ծավալելու համար, այլ կարելի է հենց ամառվանից էլ սկսել: Ամառն արդեն ավարտվում է, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին ասպարեզում չտեսանք: «Իրավունքը» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանն այսքան պասիվ, անգամ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին դիվերսիաներից հետո, երբ որոշ քաղաքական գործիչներ այցելեցին սահմանում կանգնած զինվորներին, ցավակցություն հղեցին զոհված զինծառայողների ընտանիքներին, «Ժառանգության» առաջնորդը դարձյալ ասպարեզում չերևաց: Հարցին ի պատասխան.
«Րաֆֆի Հովհաննիսյանը կամուֆլյաժ չի հագնում, Գագիկ Շամշյանին էլ չի ասում նկարի, իր PR-ով չի զբաղվում: Նա ուղիղ տասն օր սահմանային գյուղերում է եղել»,- պատասխանեց պրն Հակոբյանը:
Մանրամասները՝տեսանյութում
Սոնա Դավթյան

