ԵՐԿԱՐ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ.ԿԵՏԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԿՈՄԱՆԴՈՍ
Արխիվ 12-16ԵՐԿԱՐ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ.ԿԵՏԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԿՈՄԱՆԴՈՍ
ՀՀ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ անդրադարձավ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և այդ օրերին հայ զինվորների հաղթանակին: Ազատամարտիկի խոսքով՝Ադրբեջանն այդ դիվերսիաներով փորձեց ստուգել հայկական կողմի պատրաստվածությունը և համոզվեց՝ Հայաստանը պատրաստ է մարտնչելու: Դրա շնորհիվ է, որ սահմանում համեմատաբար հանգիստ վիճակում է:
Արկատի Տեր-Թադևոսյանն առաջարկում է կետային և նախազգուշացնող հարվածներ հասցնել Ադրբեջանին, այսինքն՝ հայկական կողմը պետք է լինի նախահարձակ: «Ադրբեջանի սահմանը պաշտպանում է ադրբեջանական բազմազգ բանակը, որը դեմ է պատերազմին: Բայց Ադրբեջանի նախագահ Ալիևը, պետք է ինչ-որ կերպ արդարացնի նավթադոլարների հոսքը, հետևաբար պետք է անընդհատ հայտարարի Արցախը ետ բերելու մասին: Մենք հիմա պաշտպանվում ենք, բայց դա երկար տևել չի կարող: Երկար պաշտպանվելը ձգված զսպանակի էֆեկտ ունի: Մենք պետք է սահմանին լարվածություն ստեղծենք»,- մանրամասնեց բանախոսը:
«Իրավունքի» հարցին՝ օգոստոսի 19-ին Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նաև ռազմական նոր դաշինքի գաղափարը որքանով է իրական, գեներալը հիշեցրեց, որ արդեն 15 տարի է՝ խոսվում է այդ մասին. «Տարիներ առաջ հավանական դաշինքի անդամներից մեկը պետք է լիներ Իրանը Թուրքիայի փոխարեն, բայց հետո Իրանը, այսպես ասած,խաղից դուրս եկավ և մնացին Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան: Կարծում եմ՝ այդ գաղափարը կյանքի չի կոչվի»:
Սոնա Դավթյան

