Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ


Առաջիկայում նախատեսված է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան, ինչը շատ է կարեւորում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Գ. Մակարյանի կարծիքով` Ռուսաստանն իր կատարած քայլերի մեջ  ամեն ինչ չէ, որ խոստովանում է, սակայն  որոշակիորեն ցույց է տալիս առկա  խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Խնդիրներից մեկի լուծման ուղին, պարոն Մակարյանը տեսնում է Հայաստանի եւ Ռուսաստանի  համագործակցության զարգացման մեջ: «Խորհրդային Միության  ժամանակներից  մինչեւ այսօր գործող ռուսական ինստիտուտները  բավականին լավ վերլուծություններ են անում եւ իրենց ղեկավարներին ուղղորդում  քաղաքական քայլեր անելուց: ՌԴ վարչապետի այցի շրջանակներում Հայաստանը Վրաստանի օրինակով կարող է առաջ քաշել հայաստանյան առողջարաններում հանգստանալու եւ բուժման  խնդիրները` գիտնականների,  բժիշկների , մանկավարժների համար: Այստեղ Հայաստանը Ռուսաստանից կարող է ներդրումներ խնդրել եւ դա վճարել ոչ թե փողով, այլ ուղեգրերի ձեւով»,- նշեց ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ: Նրա խոսքով`Հայաստանի տարբեր ձեռնարկություններ կարող են երկրից  ապրանքներ արտահանել, եթե կառավարությունը աջակցի, որը պետք է նպաստի սուբսիդավորման, էժան վարկերի տրամադրման, թանկ վարկերի մարման: Կառավարությունը պետք է հայաստանյան որոշ շուկաներում դերակատարություն ունենա, քանզի, եթե մասնավոր հատվածին  մնա այդ դերակատարությունն, ապա գործընթացը  շատ կբարդանա:

Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի`  ՌԴ վարչապետի այցից ոչ միայն պետք է որոշակի ակնկալիքներ ունենալ, այլեւ պարտադրել եւ հուշել, թե ինչ պետք է անել: Տնտեսագետը շետեց, որ  ՀՀ կառավարությունը  չպետք է սահմանափակվի  միայն ապրանքներ արտահանելու խնդիրներ լուծելով. «Իհարկե շատ կարեևւոր է հնարավորություն տալ գյուղատնտեսությանը վերակենդանանալու եւ ինքնաիրացվելու: Բարեբախտաբար ունենք մրցունակ ապրանքեր, որոնք կարող են լավ խթան լինել շուկայում»,- փաստեց ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ: Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը ՌԴ վարչապետի հետ  անպայման պետք է լուրջ բանակցություններ վարի  նաեւ ռազմաարդյունաբերական համալիրի վերաբերյալ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում