NO COMMENT.ԳՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԿԱՐԴԱՑԵՔ. ԱՇՈՏՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ…
Արխիվ 12-16NO COMMENT.ԳՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԿԱՐԴԱՑԵՔ. ԱՇՈՏՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ…
Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերն ակտիվ քննարկում և քննադատում էին ինչ-որ հեղինակի մտքի «գոհարները» բանաստեղծությունների տեսքով: Դատելով բովանդակությունից՝ պարզ է դառնում, որ դրանք նախատեսված են հիմնականում մանուկ ընթերցողների համար «Անձրևները հորդառատ, թափվում էին գիշերը, աղջիկները դռան տակ քշտում էին փեշերը» կամ «Ծախում էի շուկայում մի ձու, հանդիպեցի մի գյուղացու, ոտքերը ծուռ, ձեռքերը ծուռ, տրորեցի ոտքը նրա և նա ընկավ քթի վրա»՝ ահա ինչ է մատուցվում մեր մատաղ սերնդին:
Դատելով ֆեյսբուքյան գրառումներից և հիմք ընդունելով նրանց արձագանքները՝կարծես թե սա ոչ թե գրված է հայ հեղինակի կողմից, այլ անգլիալեզու ժողովրդական բանաստեղծությունների հայերեն անհաջող թարգմանություններ են:
«Իրավունքը» ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունը ունի լծակներ վերահսկելու, որ նման անհեթեթությունները չհայտնվեն գրական շուկայում: «Նախարարությունը պատասխանատու է միայն դասագրքերի բովանդակության համար, իսկ եթե, օրինակ, ձեր հարևանը որոշել է բանաստեղծություններ գրել և այն դնել վաճառքի, դա մեր իրավասությունից դուրս է: Ընթերցողները պարզապես պետք է գիրք գնելուց առաջ լավ ուսումնասիրեն և հասկանան՝ ինչի համար են իրենք վճարում.No comment, գնելուց առաջ»,-պատասխանեց ԿԳ նախարարը:

Սոնա Դավթյան

