ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՎԵՐԱՊՐՈՒՄՆԵՐԸ ԿՏԱՐԱԾՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Արխիվ 12-16

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՎԵՐԱՊՐՈՒՄՆԵՐԸ ԿՏԱՐԱԾՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ


Համախմբվելով կոմիտասյան երեւույթի շուրջ`երգահան Վահան Արծրունին  եւ  կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը հանդիսատեսի համար նախապատրաստել են մեծ համերգ, որը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 145-ամյակին: Համերգը կրում է  «Կոմիտաս. Վերապրում» խորագիրը, որի  ընթացքում հանդիսատեսին կներկայացվի կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի  կոմիտասյան երաժշտության մշակումները եւ Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարը`գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա: Գրիգոր Առաքելյանի խոսքով`համերգն անձամբ իր համար շատ յուրահատուկ է, քանի որ սովորաբար, եթե կատարում են  Կոմիտասի ստեղծագործությունները, ապա այնտեղ Կոմիտասը ավելի շատ ներկայանում է, որպես կոմպոզիտոր: «Այս համերգի ընթացքում մենք փորձելու ենք կոմիտասյան մոտեցումները եւ մտածողությունը  մատուցել մարդկանց, որովհետեւ մեծանուն հայը մեզ համար ոչ միայն կոմպոզիտոր է , այլեւ` մտածելակերպ: Համերգը մի վերապրում է  , ինչպես այսօրվա հայ արվեստագետը, երաժիշտը կարող է վերապրել Կոմիտասին եւ ինչ կստացվի դրա արդյունքում, ահա սա է համերգի ամբողջ շեշտը»,-նշեց ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

Վահան Արծրունին փաստեց, որ համերգը ընդհանուր խոնարհումն է Կոմիտասի առաջեւ. « Տարին հոբելյանական է Կոմիտասի համար, մենք նշում ենք նրա 145-ամյակը, ուստի այս համերգը մեր նվիրաբերումն է Կոմիտասին»,-շեշտեց ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ:

Ըստ Վ. Արծրունու` առաջին համերգը ցույց կտա` այն շարունակություն կունենա, թե ոչ. «Մենք բոլորս շահագրգռված ենք, որ այդ համերգով վերջնականապես հղկվի ծրագիրը եւ մեր մոտեցումները: Իհարկե , մենք պատրաստ ենք համերգային այդ ծրագիրը ներկայացնել ե՛ւ Հայաստանում ե՛ւ Հայաստանի սահմաններց դուրս: Կոմիտասյան տարի է գալիս, բացի տիտուլային  միջոցառումներից, որոնց մասին չգիտես ինչու ոչ ոք ոչինչ չգիտի, այլ ծրագրեր չկան»,-ավելացրեց արգահանը:

Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին Վահան Արծրունին նշեց, որ ներգրավված են այն բոլոր մարդիկ, ովքեր հասկանում են այս առաքելության նշանակությունը և կարևորությունը։ Իսկ հարցին, թե արդյոք Մշակույթի նախարարությունը չի աջակցում այս միջոցառմանը պարոն Առաքելյանը նշեց, որ իրենք որևէ սպասումներ չունեն Մշակույթի նախարարությունից, սակայն առաջարկների դեպքում կհամագործակցեն։


Նշենք, որ համերգը պաշտոնական աջակիցներ չունի, պարզապես աջակցում են այն մարդիկ, ովքեր կարեւորում ու գնահատում են համերգը: Համերգը տեղի կունենա օգոստոսի 27-ին`Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում