ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՐԱՊԵԼ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑՆԵՐԻ ՄՈՏ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՐԱՊԵԼ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑՆԵՐԻ ՄՈՏ.
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա մամլո ասուլիսում խոսեց ավագ դպրոցներում կրեդիտների համակարգի ներդրման, ինչպես նաև հաճախելիության հարցն ավագ դպրոցներում վերահսկելու մասին:
Ինչպես հայտնի է, շատ ծնողներ տնօրենի հետ կարողանալով գալ համաձայնության, իսկ ավելի կոնկրետ որոշակի «մաղարիչի» դիմաց ավագ դպրոցների աշակերտների մի խումբ դասի չեն գալիս՝նախընտրելով պարապել կրկնուսույցների մոտ: Դրա հիմնական պատճառը նաև այն է, որ ծնողների կարծիքով՝ ավագ դպրոցի ուսուցիչները չեն տալիս այն գիտելիքը, որի շնորհիվ աշակերտները կընդունվեն համալսարան: Ի պատասխան «Իրավունքի» այս հարցադրմանը, ԿԳ նախարարն ասաց. «Չպետք է խեղաթյուրել դպրոցի բովանդակությունը, բերել նրան, որ երեխային դպրոցը վարժեցնի երեք քննություն հանձնելուն, ուղղակի հակամանկավարժական է: Ես մեր ծնողներին շարունակում եմ համոզել՝ համալսարան ընդունվելու համար պարտադիր չէ պարապել կրկնուսույցների մոտ»:
Մեր մյուս հարցադրումը վերաբերում էր Մաքսային միության անդամակցությունից հետո կրթության ոլորտում սպասվելիք փոփոխություններին. Մենք մանրամասն նայել ենք մաքսային միության պայմանագրում կրթության մասին հավելվածը և ոչ մի բան չի հակասում մեր այսօրվա քաղաքականությանը:
Մանրամասները՝տեսանյութում
Սոնա Դավթյան

