ԱՇՆԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱԿՏԻՎԱՆԱԼՈՒ Է, ԲԱՅՑ ՉԻ ՇԻԿԱՆԱԼՈՒ. ԱԺ պատգամավոր
Արխիվ 12-16ԱՇՆԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱԿՏԻՎԱՆԱԼՈՒ Է, ԲԱՅՑ ՉԻ ՇԻԿԱՆԱԼՈՒ. ԱԺ պատգամավոր
Աշնանն, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի, քաղաքական դաշտն ավելի ակտիվանալու է, քանզի քաղաքական մարմինը`խորհրդարանը սկսելու է իր աշխատանքը: Բայց այդ ակտիվությունն, ըստ նրա, «չի շիկանա»: Անկախ ամեն ինչից, պատգամավորը վստահ է, որ խորհրդարանի աշխատանքները սկսելուն զուգահեռ ակտիվորեն կընթանա նաեւ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացում փաստաթղթերի հարմարեցումը: Մկրտիչ Մինասյանը գտնում է, որ Հայաստանն ունի կամուրջ լինելու հնարավորություն եվրոպական եւ եվրասիական հարաբերություններում եւ եթե կարողանա ճիշտ օգտագործել իր պոտենցիալը`կհաջողի:
Պատգամավորին ուղղած այլ հարցերի պատասխանները կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

