ԻՆՁ ԳՈՒՑԵ ՍՏԱՀԱԿ ԿԱՄ ԿՐԵՄԼԻ ՄԱՐԴԸ ՀԱՄԱՐԵՆ, ԲԱՅՑ… ԿԳ ՆԱԽԱՐԱՐ
Արխիվ 12-16ԻՆՁ ԳՈՒՑԵ ՍՏԱՀԱԿ ԿԱՄ ԿՐԵՄԼԻ ՄԱՐԴԸ ՀԱՄԱՐԵՆ, ԲԱՅՑ… ԿԳ ՆԱԽԱՐԱՐ
Մասնավոր բուհերին պետական պատվերով տեղ տալու հարցը մենք պատրաստ ենք քննարկելու: Որակի ոլորտում մասնավոր բուհերը թող չափանիշները վերանայվեն, մենք էլ պետական պատվերի տեղեր տանք՝ այսօրվա մամլո ասուլիսում խոսելով ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում Լոմոնոսովի պետական համալսարանի մասնաճյուղը բացելուն, ըստ նախարարի՝ ամենաբարձր վարկանիշով բուհն է այդ համալսարանը, որը խթանելու է մրցակցությունը կրթության ոլորտում: «Դա բրենդային բուհ է: համոզված եմ՝ ձեր հոդվածների ֆեյքերը կհայհոյեն ինձ, կասեն, որ ես ստրկամիտ եմ, Կրեմլի մարդն ու չգիտեմ ինչ: Բայց դա լրիվ անհեթեթ է: Ու ես զարմանում եմ՝ երբ էստեղ անգլիալեզու ինչ-որ ֆակուլտետ է բացվում, չգիտես ինչու ոչ ոք չի ըմբոստանում: Իսկ երբ խոսքը վերաբերում է ռուսական համալսարանին, մեծ աղմուկ է բարձրանում»,- եզրափակեց Աշոտյանը:
Սոնա Դավթյան

