Ինչո՞վ է տարբերվում Ալիեւը ամերիկացի լրագրողին սպանած դանակավոր իսլամական ահաբեկչից
Արխիվ 12-16Ինչո՞վ է տարբերվում Ալիեւը ամերիկացի լրագրողին սպանած իլամական
ահաբեկչից
Անցած շաբաթ աշխարհը ցնցվեց եւ դատապարտեց ամերիկացի լրատգրող Ջեյմս Ֆոուլիի գազանային սպանությունը իսլամիստ ծայրահեղականների կողմից: Միացնելով իմ ձայնը դատապարտողներին եւ ցավակցելով սպանված լրագրողի ընտանիքին, ուզում եմ այս առթիվ մի քանի դիտարկումներ անել:
1. Այն ահաբեկչական կազմակերպությունը, որն իրականացրեց այդ գազանությունը, պատերազմում էր Սիրիայում կատարելով նմանատիպ գազանություններ քրիստոնեաների եւ Սիրիայի բանակի ու ոստկանության գերեւարված զինվորների նկատմամբ: Սակայն դատապարտելու փոխարեն ԱՄՆ-ն եւ Եվրամիության որոշ երկրներ ահաբեկիչներին տրամադրում էին զենք ու քաղաքական աջակցություն: Այստեղ են ասել փոս փորողն ինքն է փոսն ընկնում:
2. Սպանությունը իրականացրեց Մեծ Բրիտանիայի քաղաքացին: Մեծ Բրիտանիան իր տարածքը տրամադրել է մի շարք ծայրահեղական, իսլամիստական կազմակերպությունների համար եւ քաղաքական ապաստան է տվել մի շարք ահաբեկիչների: Հյուս ունենալով, որ դրանց կարող է օգտագործել Ռուսաստանի դեմ կամ աշխարհի ցանկացած այլ վայրում իր խնդիրները լուծելու համար: Սակայն այտեղ նույնպես գործեց բումերանգի էֆեկտը:
3. Դոնեցկի եւ Լուգանցկի հանրապետություններում զոհվել եւ անհայտ կորել են բազմաթիվ լրագրողներ, իսկ քաղաքների եւ գյուղերի ռմբակոծությունից զոհվել եւ վիրավորվել են տասնյակ հազարավոր քաղաքացիական մարդիկ: Հայրուր հազարներ դարձել փախստական: Սակայն աշխարհը կարծես անտարբեր է մնում կատարվող այս գազանության նկատմամբ: Երբ գազանությունը դառնում է ամենօրյա նորմ կոնկրետ մի տարածքում, այնուհետեւ հատելով սահմանները այն տարածվում է ամբողջ աշխարհով մեկ:
4. Գեղարքունիկի մարզի Թթու ջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանը գերեւարվեց ադրբեջանական հրոսակների կողմից եւ մեկ ամիս անց մահացավ ադրբեջանական բանտում ենթարկվելով դաժան խոշտանգումների: Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ 35-ամյա Արթուր Բադալյանը անռատում մոլորվել եւ հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ, 18 ամիսների ընթացքում ենթարկվելով դաժան խոշտանգումների: Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր հունվարի 28-ին, ենթարկվել է դաժան խոշտանգումների, Հայրենիք վերադարձնելուց հետո մահացել է:
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին հայտնվել ադրբեջանական գերության մեջ:
Ադրբեջանական կողմի` ԶԼՄ-ներով տարածած տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է Չինարիի գերեվարված անզեն բնակիչը անմարդկային վերաբերմունքի արժանանում: Մեկ օր անց` օգոստոսի 8-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել Կարեն Պետրոսյանի մահվան մասին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է բանակցությունները՝ Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու նպատակով: Ադրբեջանական կողմն, բռնության հետքերը թաքցնելու նկատառումից ելնելով, ձգձգում է գործընթացը:
Ինչո՞վ է տարբերվում Իլհամ Ալիեւը ամերիկացի լրագրող Ֆոուլիին սպանած սեւազգեստ դանակավոր իլամական ահաբեկչից: Սակայն, չգիտես ինչու, Ալեւին նույն կերպ չեն դատապարտում, գազան ահաբեկիչ չեն անվանում մի բան էլ նրա հետ համագործակցում են, բանակցում են, իսկ Բաքվում անց են կացնում բազմապիսի քաղաքական, մշակութային կամ սպորտային համաշխարհային կամ համաեվրոպական միջոցառումներ: Սակայն չդատապարտելով, չկասեցնելով չարիքը, ավելին խրախուսելով նրան ստանում ենք այն, ինչ տեսնում ենք ամբողջ աշխարհով մեկ: Գազանության, մարդատիացության, ահաբեկչության, բռնության աննախադեպ աճ: Հետեւաբար պետք է վերջ դրվի կրկնակի ստանդարտներին, չի կարելի տարածել չարիքը, հույս ունենալով, որ այն չի վերադառնա ու հասնի կուշտ ու ինքնագոհ տարածողներին, պետք է դադրեցնել մարդկանց հանդեպ բռնությունը եւ ժողովուրդներին տալ իրական ինքնորոշման ազատություն:
Հայկ Բաբուխանյան,
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ

