ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ՞ ՆԱԽԿԻՆ ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԻՆ
Արխիվ 12-16ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ՞ ՆԱԽԿԻՆ ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԻՆ
Շատերին իր պատմությամբ հայտնի ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ բաց նամակ է հղել Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, որտեղ մասնավորապես ասված է.
«Բարեւ Ձեզ, հարգելի՛ պարոն Մարգարյան։ Ես՝ Սամվել Ավետիսյանս, երկու հազար տասներկու թվականին զինծառայության ընթացքում ստանալով հրազենային վնասվածք, այժմ գամված եմ անվասայլակին։ Հայաստանյան հետազոտություններից պարզ դարձավ, որ բուժումս անհրաժեշտ է շարունակել Գերմանիայում, որի հնարավորությունը ես ցավոք չունեմ։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ թույլ տաք անցկացնել դրամահավաքներ Կենտրոն վարչական շրջանում։
Թույլ մի՛ տվեք, որ ոտքի կանգնելու վերջին հույսերս մարեն։
Լավագույն մաղթանքներով` Սամվել Ավետիսյան»:
Ի դեպ, նշենք, որ Սամվել Ավետիսյանի անունով (հեռ.` 098. 50 32 25) HSBC բանկում բացվել է հաշվեհամար`
006 001 911 001 AMD
006 001 911 101 USD
006 001 911 102 EUR
006 001 911 103 RUB
Բռնե՛նք երեկվա զինվորի ձեռքը ու օգնենք, որ նա քայլի: Չէ՞ որ մեր փոքրիկ օգնությամբ կարող ենք մի ողջ ճակատագիր փոխել…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

