ՇՏԱՊ. ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԵՎ ԷԼՉԵԻ ՄԻՋԵՎ ՍԵՎ ԿԱՏՈՒ ԱՆՑԱՎ
Արխիվ 12-16ՇՏԱՊ. ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԵՎ ԷԼՉԵԻ ՄԻՋԵՎ ՍԵՎ ԿԱՏՈՒ ԱՆՑԱՎ
Քիչ առաջ «Բարսելոնա»-«Էլչե» ֆուտբոլային խաղի ժամանակ խաղահրապարակում էր հայտնվել մի սեւ կատու: Ընտանի կենդանին իրեն պաշտպանի՞, թե՞ կիսապաշտպանի դերում էր զգում, դժվար է ասել, բայց ուշագրավ էր այն, որ իսպանացի ֆուտբոլիստները գնդակը թողած ընկել էին կատվի հետեւից: Բայց, կարծես թե, սնահավատությունը հաղթեց ֆուտբոլիստներին ու ոչ ոք չհամարձակվեց բռնել սեւ կատվին: Ի վերջո, տեխնիկական աշխատողներին հաջողվեց հեռացնել կատվին խաղահրապարակից, իսկ խաղը մի քանի րոպե դադարից հետո շարունակվեց: Հուսանք, որ խաղն անփորձանք կավարտվի ու ֆուտբոլիստները չեն տարվի սնահավատությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

