ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԻՏԱԼԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԻՏԱԼԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը օգոստոսի 25-30-ը կմասնակցի Իտալիայում կկայանալիք «Էմիլիա Ռոմանիա» դասական երաժշտության միջազգային փառատոնին, որի շրջանակում նվագախումբը 4 համերգով հանդես կգա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելլո, Մերանո եւ Ռավելլո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: «Էմիլիա Ռոմանիա» դասական երաժշտության միջազգային փառատոնին մասնակցությունը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին հնարավորություն կնձեռվի լավագույնս ներկայացնելու Հայաստանի մշակույթը եւ հայ կատարողական արվեստը միջազգային երաժշտասեր հանրությանը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան ջութահակար Անուշ Նիկողոսյանը, տավղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) եւֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա):
Հրավիրյալ խմբերի եւ մենակատարների հետ միասին հանդես կգան նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող Յուրի
Բաշմետը՝ «Մոսկվայի մենակատարներ» անսամբլով, կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան, դաշնակահար Բրունո Կանինոն, «Հանչժու» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թուրինի, Բերգամոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը եւ այլք:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գործունեության 90 տարիների ընթացքում ամենուրեք կատարել եւ տարածել է արեւմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաեւտասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատար մենակատարներ եւերաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը եւայլ հայտնի դիրիժորներ:
Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային կարևոր փառատոների Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում եւայլուր: Այդ փառատոների ընթքացքում նվագախմբի հետ ելույթներ են ունեցել միջազգային հեղինակություն վալելող տասնյակ արտիստներ, ինչպիսիք են` Ջյուն Անդերսենը (սոպրանո), Ագնես Բալցան (սոպրանո), Քիմ Քաշքաշյանը (ալտ), Կարլ Դեվիսը (դիրիժոր) եւայլք:
1989 թվականից մինչ օրս նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, ԱՄԷ-ում եւայլ երկրներում՝ ձեռք բերելով լայն ճանաչում ու համբավ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

