ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՐԴԱՐ` «ՎԱՐԿԸ ՆՈՒՅՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ԵՆ ՏԱԼԻՍ Ե՛Վ ՔԱՂԱՔՈՒՄ, Ե՛Վ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁՈՒՄ ԱՊՐՈՂԻՆ»

Արխիվ 12-16

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՐԴԱՐ` «ՎԱՐԿԸ ՆՈՒՅՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ԵՆ ՏԱԼԻՍ Ե՛Վ ՔԱՂԱՔՈՒՄ, Ե՛Վ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁՈՒՄ ԱՊՐՈՂԻՆ»

 

Դիրքերում մեր զինվորներն ուժեղ են, երբ թիկունքն է պինդ: Իսկ դրա համար պետք է ապրեցնել ու զարգացնել սահմանամերձ գյուղերը: Հենց այս նպատակով էլ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 33-ամյա ԼԵՎՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ոմանց նման արտագաղթելու փոխարեն,  գյուղում փոքրիկ մի ձեռնարկություն է բացել` արտադրելով կենցաղային մաքրող միջոցներ: Արտադրության, սահմանամերձ գյուղի ու տեղի բազում խնդիրների շուրջ էլ ծավալվեց«ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրույցը Լ. Առաքելյանի հետ:

- Գաղտնիք չէ, որ Ներքին Կարմիրաղբյուրի առօրյայից անպակաս են թշնամու կրակոցները, այս պայմաններում հնարավո՞ր է ապրել ու դեռ մի բան էլ արտադրություն բացել:

- Այսպես պիտի զարգացնենք մեր գյուղը, սրանից ավել, ինձ թվում է` չի լինի:

- Աշխատողներ ունե՞ք:

- Այս պահին միայն մի հոգի է, որպեսզի տեղավորվեմ գումարի մեջ ու կարողանամ  աշխատավարձ տալ: Հիմնականում ամեն ինչ ավտոմատացված է արտադրությունում, մեկ աշխատողը դեռ հերիքում է…

- Գոնե հարկերից ազատվա՞ծ եք:

- Բնականաբար հարկ վճարում եմ, պետական մուծումներն անում եմ: Այսինքն` մենք մեր հարկերը ժամանակին մուծում ենք, իրենք էլ ոչ մի նեղություն մեզ չեն տալիս, հակառակը` հարկային տեսուչները, որոնք կոնկրետ մեզ են կցված, շատ բարեխիղճ մարդիկ են ու օրենքի սահմաններում ինչքան հնարավորություն ունեն աջակցում են: Անընդհատ շեշտվում են հարկերը, բայց բնական է, աշխատում ենք, ուրեմն` պիտի հարկ տանք: Ես դրանից միայն ուրախ եմ, որ կարող եմ աշխատել ու իմ պետությանը հարկ մուծել: Այնպես որ, հարկայինը խնդիր չէ, այլ շատ հարցեր կան, որ կարող են աջակցել…

- Օրինակ…

-  Օրինակ, ես ինչ անում եմ իմ արտադրությունում, վարկերի միջոցով եմ անում, բայց վարկը նույն տոկոսադրույքով են տալիս ե՛ւ քաղաքում, ե՛ւ սահմանամերձում ապրողին: Մինչդեռ քաղաքում ապրողի համար հեշտ է, իսկ ես այսօր վստահ չեմ, որ վաղը մի գյուլա էլ այս արտադրության տան վրա չի ընկնի… Առաստաղը փայտից է, կարող է մի գյուլա վեր ընկնի ու հրդեհ լինի, ինչ ունենք- չունենք կորչի, ո՞վ պիտի սրա համար հատուցի ինձ: Ոչ ոք, կորավ-պրծավ: Ես այս գործի մեջ միլիոններ եմ դրել, բայց այս ամենը մի ժամվա մեջ կարող է փոշիացվի:

- Արտադրությունն այդքան էլ հեռու չէ սահմանից, կրակոցները շա՞տ են խանգարում աշխատանքին:

- Իհարկե, որ մի անգամ կրակում են, մի ամիս հետ ենք ընկնում: Հիմնականում կրակոցներն ավելի շատ են լինում գարնանը եւ ամռանը:

- Պարզ է, որ այդ չարաբաստիկ կրակոցների պատճառով այսօր գյուղացին չի կարողանում մշակել սեփական հողը, ըստ Ձեզ, գյուղում գոյատեւելու այլ միջոց կա՞:

- Հիմնականում ժողովուրդը հողի հետ էր աշխատում, բայց այսօր միայն ներքեւի հատվածներն են մշակում: Օրինակ, մենք խաղողի այգիներ ենք ունեցել, որը հիմա ոչ ոք չի մշակում, հիմնականում այստեղ անասնապահությամբ են զաղվում, թեպետ գյուղում շատ անասուն էլ չունենք: Դե մենք էլ այսպես ենք աշխատում:

- Գիտենք, որ գյուղի տարեցներն ինչ էլ լինի, չեն հեռանա իրենց տներից: Հետաքրքիր է, որ Դուք լինելով երիտասարդ, ով հաստատ այլ տեղում էլ աշխատանք կգտներ, մնացել է հայրենի գյուղում…

- Իհարկե, այս նույն արտադրամասը կարող եմ ուրիշ տեղ էլ բացել ու կա դրա հնարավորությունը, բայց մեր գյուղը շատ եմ սիրում: Պարզապես, չեմ կարող ուրիշ տեղ ապրել…

- Իսկ Ձեր երեխաների ապագան Ներքին Կարմիրաղբյուրում տեսնո՞ւմ եք:

- Ոչ, ապագա չկա, հենց միակ խնդիրը դա է: Էլի լավ-վատ կաշխատենք, կստեղծենք, բայց այսօր այստեղ երեխաների համար ոչ մի բան չկա: Երեխաներն առավոտից գիշեր հենց գյուղից մի քիչ ներքեւ են գնում, ասում ենք` մի՛ գնացեք, հե՛տ եկեք, որովհետեւ կարող է կրակեն: Ի վերջո, այդ երեխաներին անընդհատ լարված վիճակում ենք պահում: Իմ կինն, օրինակ, կրակոցը հենց լինում է, վատանում է, երեխաներն էլ իր հետ:

- Ընդհանրապես, գյուղի երիտասարդության ժամանցը որտե՞ղ ու ինչպե՞ս է անցնում:

-  Նույն ձեւ էլ երիտասարդներն են, առավոտից գիշեր նույն բանն է: Այստեղ բասկետբոլի դահլիճ ունենք, ամեն օր մի ժամ խաղում էին, բայց երեւի դրանից էլ հոգնեցին: Հո չես կարող ամեն օր բասկետբոլ խաղալ: Երիտասարդության մեծ մասը պայմանագրային ծառայող է, բայց երբ արձակուրդ էլ է գալիս, ժամանցն անցկացնելու տեղ չկա: Ամեն օր նույն բանն է, արդեն հոգնում ես... Ինչքա՞ն կարող ես նույն ձեւով ապրել:

- Հաճախ, երբ Ներքին Կարմիրաղբյուրում կամ հարեւան գյուղերում կրակոցներ են լինում, Երեւանում ավելի մեծ աղմուկ է բարձրանում, թե ժողովուրդը տեղահանվում է…

- Այսքան ժամանակ նման բան չի եղել: Մեր ժողվուրդը միշտ էլ մնացել է տեղում: Ուղղակի, ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ երբեմն-երբեմն կարելի է գալ Ներքին Կարմիրաղբյուր համերգային ծրագրերով եւ այլն, սրանք մինիմալ բաներ են, որով կարող են այս ժողովրդին ուրախացնել: Թող այս ժողովուրդն իմանա, որ իրենցով հետաքրքրքվող կա: Ես Արցախում էլ եմ շատ հաճախ եղել, չկա Հայաստանում մի հատված, որը հակառակորդի հետ այսքան մոտ լինի: Մեր այս 3-4 գյուղն է, որ այսքան մոտ է թշնամուն:

- Կրկին անդրադառնալով Ձեր արտադրությանը` հետաքրքիր է, թե էլ ի՞նչ նպատակներ ունեք:

- Նպատակ ունեմ մեծ խանութ սարքել: Հիմա սա է մեր գյուղը, եթե ես թողնեմ գնամ կամ մյուսը գնա, ի՞նչ կլինի: Բնականաբար, մեր աշխատանքով էլ ենք մարդկանց հույս ներշնչում, որ չհուսահատվեն: Կոնկրետ աշխատող հիմնարկ է սա ու ամսեամիս զարգանում է: Շատ լավ կլիներ, որ մի քիչ ցածր տոկոսադրույքով վարկեր տային ու այդ մնացած գումարով էլ աշխատողներ պահեինք: Առնվազն 5 աշխատող է պետք, իսկ դա կնշանակի, որ գոնե 5 ընտանիք մինիմալ պայմաններով կապրի: Թող մեզ աջակցեն, մենք էլ պարտավորվենք գյուղի համար ինչ-որ մի լավ բան անենք: Իրականում այս գործը եթե Բերդում անեի (նախկինում` Շամշադին), օրական առնվազն 50-60 հազար դրամի առեւտուր կանեի, բայց գյուղում վիճակն ուրիշ է: Հաճախ գալիս են այսինչ բանն ուզում են, փող էլ չեմ վերցնում, անվճար եմ տալիս:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում