3000 ԵԶԴԻ ԿԻՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՃԱՌՎԵԼ Է. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

3000 ԵԶԴԻ ԿԻՆ  ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՃԱՌՎԵԼ  Է. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Սինջար» եզդիների   ազգային միավորում ՀԿ-ի նախագահ Բորիս Թամոյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Իրաքում եզդիների  վիճակը  ծանր է. դրական առաջընթաց չկա, քանի որ եզդիական ջոկատները չունեն  այն զենք-զինամթերքը, որով կկարողանան լուրջ հաջողությունների հասնել:

Բ. Թամոյանի խոսքով՝ եզդիական ջոկատներն ազատագրել են մի քանի գյուղ, բայց ծանր զրահատեխնիկա չունեն ռազմական հաջողությունները շարունակելու համար:

Ինչ  վերաբերում է  իսլամիստների կողմից  առևանգված 500  կանանց  ճակատագրին,  «Սինջար» եզդիների   ազգային միավորում ՀԿ-ի նախագահի խոսքով՝ առևանգված կանայք ու աղջիկները վաճառքի են հանվում 50-100 դոլարով:  «3000 եզդի կին  իսլամիստների կողմից  վաճառվել  է»,- ցավով ասաց ՀԿ-ի նախագահը:

Անդրադառնալով Հայաստանից 100.000 դոլարի աջակցությանը Իրաքի եզդիներին՝ Բորիս Թամոյանի խոսքով՝ այդ գումարը Հայաստանի  նման պետության համար  մեծ գումար է, բացի այդ՝այն  հումանիտար օգնության համար է  նախատեսված:

Վերջերս  եզդիաբնակ Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են հյուրընկալել Իրաքի եզդիներին, եթե Հայաստանի իշխանությունները նրանց թույլ տան գալ Հայաստան:  «Տպավորությունն  այնպիսի է, որ  Հայաստանի իշխանությունները դեմ են Իրաքի եզդիների Հայաստան գալուն: Բորիս Թամոյանից հետաքրքրվեցինք՝ համամիտ է այս տեսակետին, թե ոչ: «Համամիտ եմ այնքանով,որ Հայաստանի իշխանություններն ասում են, որ եզդիներին պետք է ընդունեն վիզաներով, բայց փախստականների կոնվենցիայի համաձայն փախստականը չի կարող  փաստաթուղթ ունենալ »,-ասաց Թամոյանը՝ հավելելով, որ Իրաքի եզդիներից հազարավորները  կգան  Հայաստան, եթե մեր  պետությունը  կարողանա նրանց ընդունել:

Աշխարհի եզդիների միության նախագահ  Ազիզ Թամոյանը վերջերս Արցախի նախագահ Բակո Սահակյանին նամակ էր գրել՝խնդրելով  Իրաքի  եզդիներին բնակեցնել   ԼՂ-ում: ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցը քննարկման փուլում է. «Եզդի ժողովրդի նկատմամբ կատարվող բոլոր գործողությունները  մենք որակել ենք որպես ցեղասպանություն, այսինքն՝ մենք քաղաքական գնահատական արդեն տվել ենք:  Ինչքանով կկարողանանք, այդքանով կսատարենք  նրանց:Թե ինչպիսին կլինի այդ օգնությունը,  ցույց կտա ժամանակը»:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում