ՀԱՅՏՆԻ ՈՒ ՍԻՐՎԱԾ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՎԱՂԸ ԿՐԿԻՆ ԿՔԱՅԼԵՆ ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱՅՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅՏՆԻ ՈՒ ՍԻՐՎԱԾ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՎԱՂԸ ԿՐԿԻՆ ԿՔԱՅԼԵՆ ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱՅՈՎ


Վաղը «Էլ-Մար» կինոստուդիան մեծ շուքով կնշի իր ստեղծման 3-ամյակը: «Իրավունքի» հետ զրույցում դերասան, «Էլ-Մար» ընկերության հիմնադիր-տնօրեն ԱՐՄԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ նշեց, որ տարեցտարի ընդլայնվում է կինոստուդիայի թե մասնաճյուղերը, թե շրջագայություններն ու մրցանակները: Ըստ նրա, կինոստուդիայի թատերական խումբը շրջագայում է ոչ միայն ամբողջ Հայաստանով, այլ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս. «Մենք արդեն հանդես ենք եկել Վրաստանում: Այս տարի հոկտեմբերին հյուրախաղերով կրկին պիտի մեկնենք Վրաստան»,- տեղեկացրեց թատերախմբի գեղարվեստական ղեկավար Ա. Դալլաքյանն ու հավելեց. «Մեր թատերական ստուդիան, որպես շրջիկ թատերախումբ, ունի իր սեփական ներկայացումները: Արդեն հայտնի` «Գիքոր» եւ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումներից զատ բոլոր ներկայացումների ռեժիսորն ու սցենարի հեղինակն ինքս եմ: Անցյալ տարի 3D ֆորմատով բեմադրված «Դատապարտված սեր» ներկայացումը, որը մեծ արձագանք գտավ, միակն էր հայկական պատմության մեջ, որի ընթացքում հանդիսատեսը զգաց քամի, անձրեւ, մառախուղ եւ կայծակ: Հանդիսատեսն իսկապես դահլիճում անձրեւանոցով էր նստած: Ի դեպ, հոկտեմբերին պատրաստվում ենք եւս մեկ մեծ դրամայի` «Մայրս» վերնագրով»:

Ա. Դալլաքյանն անդրադառնալով վաղը կայանալիք կինոստուդիայի 3-ամյակին, նշեց, որ բազմաբովանդակ միջոցառում է սպասվում ներկաներին. «Միջոցառումը կազդարարվի կարմիր գորգով, որի վրայով կքայլեն հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ, արտիստներ, որին կհաջորդի տասը ներկայացման դրվագներ` մեկ ժամում: Որից հետո կլինի համերգային շոու-ծրագիր եւ մրցանակաբաշխություն, որտեղ անվանակարգված են հայտնի ու սիրված արտիստներ»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում