ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ԵՂԲՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԵԿԱՆ ԴԱՐՁՆԵԼ

Արխիվ 12-16

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ԵՂԲՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է  ԴԵԿԱՆ ԴԱՐՁՆԵԼ

 

Մեր ընթերցողները հավանաբար կհիշեն՝ ամիսներ առաջ ինչ էր կատարվում  Հայաստանի ճարտարագիտական համալսարանում: Համալսարանի դասախոսական կազմը պահանջում էր ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը և բարձրաձայնում բուհում առկա  ֆինանսական խնդիրները:

Ամիսներ շարունակվող  բողոքներից հետո այս տարի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հայտնաբերել էր որոշակի ֆինանսական չարաշահումներ, որոնք ուղարկել էր ԿԳ նախարարություն: Դրանից անմիջապես հետո  Արա Ավետիսյանի դիմումի համաձայն՝ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին նրա լիազորությունները ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Հայաստանի ճարտարապետաշինարարական  համալսարանի արդեն նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Սակայն «Իրավունքի» հավաստի տեղեկություններով  կրքերը ճարտարագիտական համալսարանում չեն հանդարտվում:  Բանն այն է, որ ուսանողների լսարանային ժամերի կրճատումն առաջացրել է դժգոհություն համալսարանի որոշ դասախոսների շրջանում, քանի որ լսարանային ժամերի պակասելը պատճառ է դարձել նրանց  աշխատավարձի նվազմանը: Ավելին՝ Հովհաննես Թոքմաջյանը դեռ ռեկտորի պաշտոնը չստանձնած և  հայկական մտածելակերպին բնորոշ՝   իր բարեկամներին  ճարտարապետաշինարարական համալսարանից բերում է  ճարտագիտական, իսկ եղբորն էլ ցանկանում է ամեն գնով դեկան դարձնել:

Ինչ վերաբերում է ամիսներ առաջ համալսարանի շահերը պաշտպանող  պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմին, ըստ մեր հավաստի տեղեկությունների, հաջողվել է կարծես թե լռեցնել՝ մասնավորապես  ՀՊՃՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանին խոստացել են նշանակել պրոռեկտոր, իսկ ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին Հովհաննես Թոքմաջյանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո  դարձրին ասպիրանտ:

Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք  ռեկտորի պաշտոնակատար  Հովհ. Թոքմաջյանին: Վերջինս ասաց, որ դասախոսները չեն կարող բողոքել ուսանողների լսարանային ժամերի նվազումից, քանի որ դա նրանց վրա  անգամ ֆինանսական առումով չի անդրադարձել. «Որևէ դասախոսի ժամ չի պակասել: Մենք ունենք այլ ռեզերվներ: Ոչ մի դասախոս չունի ավելի պակաս ծանրաբեռնվածություն, քան ունեցել է նախորդ տարի»:

Ինչ վերաբերում է իր բարեկամներին  ճարտարագիտական համալսարանում  աշխատանքի  տեղավորելուն, եղբորն էլ դեկանի պաշտոնում տեսնելուն, Թոքմաջյանը չհերքեց  դա՝ասելով. «Մենք ուզում ենք պոլիտեխնիկում  դիզայնի ֆակուլտետ բացել, որը նախկինում չի եղել,զրոյից մասնագիտություն ստեղծել: Լավագույն մասնագետը ինքն է (նկատի  ունի եղբորը-խմբ.), բայց իր նշանակումը որևէ մեկի փոխարեն չի արվելու: Իմ եղբայրը դոկտոր է, պրոֆեսոր է, դա ամոթ բա՞ն է»:

ՀՊՃՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանն էլ  մեզ հետ զրույցում  ըստ էության չհերքեց պրոռեկտոր դառնալու  մասին  տեղեկությունները, միայն ասաց, որ դրանք առայժմ խոսակցություններ են. «Ես առայժմ գիտությամբ եմ զբաղվում, բայց եթե ինչ-որ տեղ իմ աշխատանքն օգտակար կլինի, ինչու չէ, կհամաձայնեմ: Բայց այն , որ ինձ պաշտոն են առաջարկելու, և ես դրա համար իբր լռել եմ,  նման բան ասողը գլուխը պատին է տալիս: Էն կռվի ժամանակ (նկատի ունի նախկին ռեկտորի դեմ  բողոքները-խմբ.), մեծ էր հնարավորությունը, որ ինձ գործից կհանեին»:

Անդրադառնալով ուսանողների լսարանային ժամերը կրճատվելու խնդրին՝ Աշոտ Խաչատրյանը   այլ բան հայտարարեց.  լսարանային ժամերի կրճատման պատճառով նվազել են դասախոսների, այդ թվում նաև իր ժամերը. «Ես միակն եմ եղել, որ գիտխորհրդում դեմ եմ քվեարկել ուսանողների լսարանային 30 ժամը 25 դարձնելուն, բայց պրն Թոքմաջյանը ստիպված է եղել նման քայլ անել, քանի որ բուհում կան ֆինանսական խնդիրներ»:

Համալսարանի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանն էլ ասաց, որ  ասպիրանտուրայի տեղի համար բացի իրենից ևս երեք  հոգի են պայքարել ասպիրանտուրայի տեղի համար: «Ես այդ խոսակցությունները համարում եմ  բանսարկություն: Արա Ավետիսյանի հետ կապված  մարդիկ կուզենա վարկաբեկել ինձ: Խնդիրներ կան համալսարանում,բայց քննարկման ճանապարհով դրանք լուծվում են»,- եզրափակեց   Գոռ Վարդանյանը:

Սոնա Դավթյան




Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում