Զգուշացեք, Էդիկ Անդրեասյանի «պարանոյան ռեցիդիվ» է տալիս… Կարեն Թումանյան
Արխիվ 12-16|
Զգուշացեք, Էդիկ Անդրեասյանի «պարանոյան ռեցիդիվ» է տալիս… Կարեն Թումանյան |
“Я думал вы видный ученый, а оказалось, что вы простой собственник”,-երևի հիշում եք այս հանրահայտ արտահայտությունը ռուսական «ԳԱՐԱԺ» ֆիլմից: Իսկապես նմանատիպ մի բան էլ ես փորձեմ ասել համահունչ այս արտահայտությանը. «Ես կարծում էի, որ Էդիկ Անդրեասյանը լուրջ, ծանրակշիռ լրագրող է, այնինչ, պարզվեց, որ սովորական պատվեր կատարող է»: Էդիկ Անդրեասյանին բարի խորհուրդ մի մարդուց, ով այդքան էլ հեռու չէ լրագրությունից` Էդիկ ջան հասկանում եմ ծանր օրեր են, շատ դժվար է ապրել, օր օրի գնաճը խեղդում ու խեղդում է, սոցիալական խնդիրները լուծումներ չեն ստանում, մի խոսքով. շատ վատ ենք ապրում, բայց դա չի նշանակում, որ`
• դուք ձեր սոցիալական խնդիրներին լուծում տալու համար պետք է պատվեր կատարեք և առավոտից երեկո թիրախավորեք ՕԵԿ-ին
• դուք իրավունք ունեք մեկ շաբաթվա ընթացքում մի քանի հոդված գրեք բացառապես ՕԵԿ-ին պախարակելու միտումով • Ձեզ կարելի է չափ ու սահմանն անցնել և ՕԵԿ-ի խոսնակին ինչ ասես ասել
• դուք պետք է բացահայտ ստեք, աղավաղեք փաստերը, հերյուրանքներ տարածեք
• դուք ձեր մասնագիտական ամբողջ գիտելիքները, ձեր ուժն ու եռանդը պետք է ծառայեցնեք տվյալ քաղաքական ուժին ամեն գնով վնաս տալու համար Վերջապես հասկացեք, այս կյանքում ոչ մի բան այդքան կարևոր չէ, ինչքան մարդու վաստակած հեղինակությունը, իսկ դուք անհասկանալի պատճառներով փորձում եք շատ կարճ ժամանակահատվածում, ժողովրդական լեզվով ասած, վարի տալ այն ամենը, ինչ տարիների ընթացքում եք վաստակել, այսինքն` ընթերցողի վստահությունը:
ֆեյսբուքյան էջում գրել է Կարեն Թումանյանը

