ԱՐԱՔՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԵԿԵՂԵՑԻ
Արխիվ 12-16ԱՐԱՔՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԵԿԵՂԵՑԻ
Օգոստոսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի ¥ԱՀԹ¤ Արաքսավան համայնքում Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեցին եկեղեցու 16 հիմնաքարերը: Արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, եկեղեցու բարարեր Արարատ Սայադյանը, համայնքների ղեկվարներ եւ այլ հյուրեր:
Հիմնարկեքի արարողության ավարտին Ս. Սիոն Սրբազանն ընթերցեց ԱՀԹ առջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը, որտեղ մասնավորպես ասված էր. «Սիրելի արաքսավանցիներ Հայրապետական օրհնությունն ենք բերել ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից `կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի բարեբաստիկ առիթով:Այսօր եկեղեցասեր զավակ Արարատ Սայադյանի անշահ ջանքերի եւ բարերարության շնորհիվ Արաքսավանի օրհնաբեր հողի վրա կառուցվելու է Աստծո եւ մեր աղոթքի տունը, որն ամենքիս առաջնորդելու է խավարից լույս: Եկեք աղոթական հոգով միասնաբար խնդրենք մեր Բարեսեր Աստծուն իր Աջի ներքո անխռով պահի մեր հայրենին , զորավիգ լինի եկեղեցու կառուցմանը եւ արժանացնի այն օրհնյալ պահին , երբ պիտի լսենք զանգերի ղողանջն ու հավատի եւ սիրո ուժով կերպարանափոխված ներս մտնենք`լսելու Տիրոջ սիրառատ կանչող ձայնը եւ երանավետ խոստումը.«Մի վախեցեք փոքրիկ հոտ, որովհետեւ ձեր հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը»: Ամեն»:
Տ. Սիոն Սրբազանի ձեռամբ օծվեց նաեւ ԱՀԹ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու զանգը, որը բերվել էր Ռուսաստանից:
Արաքսավանցիները երբեք եկեղեցի չեն ունեցել եւ ի ուրախություն բոլորի`շուտով այստեղ վեր կխոյանա կենտրոնագմբեթ եկեղեցի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

