Պատմական փաստերն անողոք են եւ ոչ ոք ոչինչ չի մոռացել

Արխիվ 12-16

Պատմական փաստերն անողոք են եւ ոչ ոք ոչինչ չի մոռացել

 

24 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը թեժ վեճերի արդյունքում ընդունեց անկախության եւ ինքնիշխանության հիմքը դնող պատմական փաստաթուղթը` Անկախության մասին հռչակագիրը: Դրանով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին, որը շուրջ մեկ տարի անց բերեց անկախության հռչակմանը: Անկախության մասին հռչակագիրը նախանշեց Հայաստանի Հանրապետության ներքին պետական, քաղաքական ու տնտեսական համակարգը եւ արտաքին քաղաքականության առանցքները: Այս կապակցությամբ դիմեցինք ՙՍահմանադրական Իրավունք միություն՚ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ, որը 1990-ի օգոստոսին ՍԻՄ-ի ներկայացմամբ ընդգրկված էր Անկախության մասին հռչակագիրը մշակող ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հանձնաժողովում:
-Նախ նշեմ, որ Հռչակագրի ընդունումից մեկ ամիս առաջ` 1990թ. հուլիսի 25-ին, ՍԻՄ-ը հանդես եկավ Անկախության մասին հռչակագրի իր նախագծով: Այն ժամանակ Հայաստանում գործում էին քաղաքական երեք հատված, որոնք անվանվում էին կոմունիստներ, դեմոկրատներ (որոնք ներկայացված էին հիմնականում ՀՀՇ-ականներով) եւ ազգային-ազատագրական ուժեր, որոնց մեջ մտնում էր ՍԻՄ-ը,  ՙՀանրապետական՚ կուսակցությունը, ԱԻՄ-ը եւ այլ ուժեր: Քաղաքական երեք հոսանքներն էլ ներկայացված էին Անկախության մասին հռչակագիրը մշակող հանձնաժողովում: Եվ եթե մեր` ազգային-ազատագրական ուժերի ներկայացուցիչներիս վեճը կոմունիստների հետ կայանում էր անկախության շուրջ ձեւակերպումներին, ապա դեմոկրատների, այսինքն` ՀՀՇ-ականների հետ, մենք բախվում էինք ազգային հարցերում` Ցեղասպանության ճանաչում, Արցախի վերամիավորում, Արեւմտյան Հայաստան: Ընդ որում, նշենք, որ այդ հարցերում կոմունիստները շատ ավելի ազգային էին իրենց դրսեւորում, քան դեմոկրատ-ՀՀՇ-ականները, որոնք ամեն ինչ հանգեցնում էին արեւմտյան ազատությունների հռչակմանը: Ի վերջո, ի մի չգալով հանձնաժողովի շրջանակներում, մենք ստիպված էինք վերոհիշյալ երեք ազգային հարցերը, որպես հատուկ կարծիք, ներկայացնել Գերագույն խորհրդին, որը եւ դարձավ թեժ վեճերի ամբիոն:
Ինչ վերաբերում է տարածքային պահանջատիրության մասին Հռչակագրում նշելուն, ապա մեր կողմից քվեարկության է դրվել հետեւյալ առաջարկությունը. ՙՀռչակագրի հիմքում բռնազավթված տարածքների սկզբունքը դնելու մասին՚, որը եւ քվեարկվելով 1990թ. օգոստոսի 20-ին, ժամը 12:04-ին Գերագույն խորհրդի մեծամասնության կողմից մերժվեց: Այս առաջարկին միահամուռ դեմ քվեարկեցին բոլոր ՀՀՇ-ականները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: ՀՀՇ-ի գաղափարախոսությունը թե° այն ժամանակ, թե° այսօր կտրականապես մերժում է Թուրքիայից տարածքային պահանջ դնելու գաղափարախոսությունը: Սակայն վերոհիշյալ առաջարկին դեմ էին նաեւ այն պատգամավորները, որոնք հետագայում բացահայտվեցին որպես դաշնակցականներ եւ դարձան ՀՅԴ-ի ակտիվ գործիչներ: Առաջարկին, ըստ էության, կողմ չէր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը 1990թ. ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր էր: Նշենք նաեւ, որ այն ժամանակ Թուրքիայից տարածքային պահանջատիրության հանդեպ մերժողական կեցվածք են ընդունել նաեւ ներկայիս ՙԺառանգությանը՚ շատ մոտ կանգնած գործիչներ, այդ թվում ՙԺառանգության՚ փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը: Այնուամենայնիվ, մեզ մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց Հռչակագրի տեքստում օգտագործել Արեւմտյան Հայաստան տերմինը: Այդ հասկացությունը նշվեց հայտնի 11-րդ կետում, որտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին եւ որը նույնպես մեծ բախումների առարկա դարձավ:
Հատկանշական է, որ երբ քվեարկության դրվեց ՍԻՄ-ի, ՀՀԿ-ի, ԱԻՄ-ի հետեւյալ առաջարկությունը. ՙՀռչակագրի մեջ 1915թ. հայերի Ցեղասպանության նկատմամբ վերաբերմունք արտահայտելու մասին՚, ԼՏՊ-ն անձամբ կատաղի դիմադրություն կազմակերպեց այդ առաջարկին: Բնականաբար, գրեթե բոլոր ՀՀՇ-ականները դեմ քվեարկեցին Ցեղասպանության ճանաչման հարցն անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշներից մեկը դարձնելու համար: Նշեմ նաեւ, որ անգամ ԳԽ-ի կուլիսներում անհաշտ պայքար էր ծավալվել ՀՀՇ-ականների եւ ազգային ուժերի միջեւ: ՀՀՇ-ականները կոշտ ճնշման էին ենթարկում իրենց այն կուսակիցներին, ում ձեռքը չէր գնում քվեարկել Ցեղասպանության դեմ, իսկ ազգային ուժերը, ստեղծելով հասարակական ալիք, ի ցույց էին դնում Ցեղասպանությանը դեմ գնացող պատգամավորների ապազգային եւ փաստորեն դավաճանական կեցվածքը: Հարցը երկու անգամ դրվեց քվեարկության եւ ի վերջո ընդունվեց որպես Անկախության հռչակագրի 11-րդ կետ: Ի դեպ, դրանից 20 տարի անց, 2010թ. հունվարին Հռչակագրի այդ դրույթը հիմք դարձավ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ հայտնի որոշման համար, որից, ի դեպ, Թուրքիայում աննկարագրելի ոռնոց բարձրացավ: Նշեմ, որ այս հարցում կողմ քվեարկեցին ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկայիս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ուրիշներ:
Եվ վերջապես, մեր մեծ նվաճումն եմ համարում Հռչակագրի նախաբանում Հայաստանի եւ Արցախի վերամիավորման` 1989թ. դեկտեմբերի 1-ի պատմական որոշման ներառումը: Այսպիսով, Հռչակագիրը սահմանում է, որ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է, իսկ ինչպես հայտնի է, Անկախության մասին հռչակագիրը ՀՀ սահմանադրության մի մասն է կազմում: Հետեւաբար, հենց այսօրվա դրությամբ ոչ միայն փաստացի, այլեւ իրավական տեսակետից Արցախը վերամիավորված է Հայաստանի Հանրապետության հետ: Պետք է ասեմ, որ այս հարցի շուրջ եւս մեծ հակամարտություն տեղի ունեցավ մեր եւ ՀՀՇ-ականների միջեւ:
Նշեմ, որ հայրենասիրական ուժերի եւ ՀՀՇ-ի (կամ այսօր ՀԱԿ-ի) միջեւ գաղափարական վեճը, ավելի ճիշտ` հակամարտությունը, շարունակվում է մինչ օրս: Եվ ինձ համար շատ զարմանալի է, երբ հանկարծ ՀՀՇ-ականները փորձում են խոսել Ցեղասպանությունից, Արցախից կամ Թուրքիայի կողմից զավթված մեր հողերից, առավել տարօրինակ է, երբ նրանք իբր հայրենասիրական դիրքերից փորձ են անում քննադատել ուրիշներին: Հասկանալի է, որ դա նրանք անում են միմիայն ամբոխավարական նպատակներից ելնելով, ինչպես 1988-1990 թվականներին հրապարակներում խոսում էին Արցախի վերամիավորումից, իսկ այնուհետեւ դեմ էին քվեարկում, որպեսզի այդ դրույթն ամրագրվի Անկախության մասին հռչակագրում: Հռչակագիրը նախապատրաստող եւ ընդունող Գերագույն խորհրդի ավելի քան 200 գործիչներից այսօր քաղաքական ասպարեզում են մնացել ոչ ավել, քան 25 հոգի: Եվ հավանաբար ԼՏՊ-ն հույս ունի, որ իր` ազգային խնդիրներին դեմ խայտառակ գործողությունների ականատեսները չեն հիշում, կամ եթե հիշում են, ապա չեն մատնանշում իր հակահայ կեցվածքը Հռչակագրի ընդունման ընթացքում: Սակայն պատմական փաստերն անողոք են եւ ոչ ոք ոչինչ չի մոռացել:


ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում