Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Արխիվ 12-16Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից: Հեռախոսազրույցն իրականացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Զրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են մի շարք օրակարգային հարցեր, ներառյալ՝ էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը:
Կողմերը հետաքրքրություն են հայտնել տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման առնչությամբ:

