ԱՐԳԵԼՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ ԻՆԴԻՐԱ ԳԱՆԴԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ
Արխիվ 12-16ԱՐԳԵԼՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ ԻՆԴԻՐԱ ԳԱՆԴԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ
Հնդկաստանում արգելվել է վարձույթով տրամադրել երկրի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի սպանության մասին ֆիլմը: Ֆիլմն արգելվել է այն պատճառով, որ այնտեղ մարդասպաները «հերոսացվում» են, մասնագետների կարծիքով ֆիլմի ցուցադրությունից հետո հնարավոր է, որ մարդկանց մոտ մեծանա ագրեսիան: Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր օգոստոսի 22-ին:
Ֆիլմերի հաստատող հանձնաժողովը փաստել է, որ նշված ֆիլմում մեծ վտանգներ է նկատել Հնդկաստանի ներքին գործերի աշխատակիցները: Պրոդյուսեր Ռավինդեր Ռավին փորձել է պաշտպանել իր աշխատանքը, սակայն նրա բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: «Ես հետեւել եմ դատական ամբողջ գործընթացին, կարդացել եմ բոլոր զեկույցները սպանության վերաբերյալ, երկար ժամանակ զրուցել եմ մարդասպանների ընտանիքների հետ:Նման քաղաքական սպանություններ տեղի են ունեցել ամբողջ աշխարհում, այդ դեպքում ինչո՞ւ պետք է արգելվի Ինդիրա Գանդիի սպանության մասին ֆիլմը»,-իր կարծիքն է հայտնել Ռ.Ռավին:
Ի.Գանդին սպանվել է 1984 թվականին`սեփական թիկնապահների- սիկհերի միջոցով: Ըստ սպանության մի վարկածի`սպանությունը կատարվել է ի պատասխան այն ճնշումների, որոնք վարչապետը գործադրել է ժողովրդի սուրբ գրքի`Ադի Գրանդի վրա: Սակայն վավերագրական փաստաթղթերում այդ վարկածը բացակայում է: Սպանությունից հետո տեղի սիկհերի դեմ ուղղված տեղի է ունեցել զանգվածային անկարգություններ`հնդիկները ավերածությունների են ենթարկել նրանց տները եւ խանութները`այսպես վրեժ լուծելով վարչապետի սպանության համար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

