ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է՝ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՓԱԿ ՉԷ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է՝ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՓԱԿ ՉԷ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ
Մաքսային միության անդամակցության Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո տպավորությունը կարծես այնպիսին է, որ հատկապես տնտեսության ասպարեզում հայ արտադրողներն իրենց հույսը կապում են միայն ռուսական շուկայի հետ: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չհամաձայնեց այդ տեսակետին՝ասելով, որ հայկական արտադրանքն արտահանվում է նաև եվրոպական երկրներ: «Ով է ասել, որ մենք միայն ռուսական շուկան ենք կարևորվում, պարզապես դա ամենամեծ շուկան է մեզ համար»,-ասաց նախարարը:
Գյուղնախարարի հավաստմամբ հայկական արտադրանքը եվրոպական երկրներ արտահանելու համար գյուղնախարարությունը շարունակում է այն ծրագրերը, որոնք սկսել են ԵՄ-ի հետ երկու տարի առաջ: «Առաջիկայում ԵՄ-ը գյուղատնտեսության զարգացման համար 25 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն ցույց կտա»,-եզրափակեց Սերգո Կարապետյանը:
Սոնա Դավթյան

