ՋԱՐԴՎԱԾ ՆՍՏԵԼԱՏԵՂԵՐ, ՔՆԱԾ ՎԱՐՈՐԴ… ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՄՂՁԱՎԱՆՁԻ. Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՏՐԱՆՍ
Արխիվ 12-16ՋԱՐԴՎԱԾ ՆՍՏԵԼԱՏԵՂԵՐ, ՔՆԱԾ ՎԱՐՈՐԴ… ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է
ՄՂՁԱՎԱՆՁԻ. Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ո՞ւմ ձեռքում է հայ ավտոտուրիստների ճակատագրի համար, ո՞վ է պատասխանատու անսարք մեքենաներով մարդկանց տեղափոխելու համար: «Ազդակ» լրագրողական ակումբում այսօր «Էություն իրավաբանական և հոգեբանական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Լիլիթ Ադիբեկյանը, քաղաքացիներ Սարգսյան Լուսինեն և Մկրտչյան Հռիփսիմեն խոսեցին այն երկու տուրիստական կազմակերպությունների մասին, որոնք իրենց անսարք մեքենաներով տեղափոխել են Վրաստան, որի արդյունքում իրենք կանգնել են խնդիրների առաջ:
2014 թ. օգոստոսի 03-ին ավտոկայանից ժամը 19.30-20.00 ժամանակահատվածում ուղարկել են 20 ուղևոր դեպի Վրաստան։ Բոլոր 20 ուղևորներին խաբել էին՝ խոստանալով տրամադրել 3 Mercedes-Vito (7 տեղանոց) մեքենաներ և նշված էր, որ վարորդը ազգությամբ հայ է լինելու։ Մեքենան, որը սպասում էր այդ ժամին «Կիլիկիա» ավտոկայանում 20 տեղանոց Mercedes Sprinter էր, որի տեխնիկական և անվտագության վիճակը սարսափելի էր՝ նստելատեղերի հենարանները ջարդված էին, նստարանների շարքերի միջև չկար ազատ հատված, որպեսզի մարդիկ կարողանային ոտքերը տեղավորել, և չկար բեռնախցիկ, որի բացակայության պատճառով Վրաստան մեկնող ուղևորների իրերը տեղադրված էին ոտքերի մոտ:
2014 թ. օգոստոսի 14-ի երեկոյան ուղևորներին սպասում էր ավելի վատ անակնկալ՝ 13 տեղանոց Mercedes Sprinter-ը գրեթե նույն տեխնիկական վիճակում էր՝ մեքենայի նստարանները ահավոր վիճակում, ոտքերը դնելու տարածությունը չկար: Վարորդը վրացի էր, և գրեթե չէր տիրապետում ռուսերենին, և նրա որակավորման մասին էր վկայում այն, որը նա մեքենան վարելու ժամանակ քնեց ղեկին, և նրա կողքին նստած ուղևորուհու բղավոցի շնորհիվ է վարորդը սթափվել, ղեկը թեքել դեպի աջ, կանգառ արել, լվացվել սառը ջրով, սուրճ խմել:
Քանի որ «GM smile-tour» գործակալությունը փոխադրման միջոց չի ունեցել, Լ. Ադիբեկյանի խոսքով դիմել է «Մարուքյաններ» տուրիստական գործակալություն. «Այս դեպքը դաս կլինի մեզ համար, որ մյուս անգամ հանգստի մեկնելուց առաջ ուսումնասիրենք մանրամասն տուրիստական այն կազմակերությանը, որը մեզ մատուցելու է ծառայություն: Նույնը խորհուրդ ենք տալիս մեր համաքաղաքացիներին»:
Տուրիստական երկու կազմակերպությունները՝ «GM smile-tour» գործակալությունը (տնօրեն Ղևոնդ Մկրտչյան) և «Մարուքյաններ» տուրիստական գործակալություն ՍՊԸ (Մենեջեր ՝ Աշոտ) ըստ փաստաբան, ասուլիսի մյուս բանախոս Տիգրան Առաքելյանի, պետք է ետ վերադարձնեն ուղևորատոմսերի արժեքը, քանի որ խախտվել է ուղևորների իրավունքները:
Ի դեպ, մեկ անձը տուրիստական այդ կազմակերպությանը գնալ-գալու համար վճարել է 18.000 դրամ:
Վրաստանից հետ վերադառնալուց հետո ուղևորները Լիլիթ Ադիբեկյանի գլխավորությամբ դիմել է տրանսպորտի նախարարություն: Վերջինս էլ հորդորել է նրանց ուղևորության հետ կապված բոլոր մանրամասները ներկայացնել իրենց, որպեսզի իրենք վրացական կողմի հետ բանակցեն և Հայաստանին տրամադրեն մեր նորմերին համապատասխան մեքենաներ:
Ասուլիսին ներկա էր նաև Լիլիթ Ադիբեկյանի փաստաբան Տիգրան Առաքելյանը, ում խոսքով՝ խախտվել է ուղևորների իրավունքները, հետևաբար պետք է տուրիստական վերոնշյալ կազմակերպությունները վնասի փոխհատուցում իրականացնեն:
Սոնա Դավթյան

