«ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿԸ» ԳՈՐԾԱՐԱՐԻՑ ԷԼԻ՞ Է ԳՐԱՎ ՈՒԶՈՒՄ
Արխիվ 12-16«ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿԸ» ԳՈՐԾԱՐԱՐԻՑ ԷԼԻ՞ Է ԳՐԱՎ ՈՒԶՈՒՄ
«Ամերիա բանկը» հերիք չի մի ամբողջ կարողություն իրենով արեց եւ ամբողջ կյանքիս վաստակած ունեցվածքս աճուրդի է հանել, հիմա էլ որոշել այլ ստորության դիմել: Ասում են` էլի պետք է գրավ ավելացնես, որպեսզի վարկը ամբողջությամբ մարվի: Փաստորեն իրենց ձեռքում հայտնված ունեցվածքս հերիք չի, հիմա էլ մի բան էլ ավել են ուզում: Իսկ էդ ստոր Աշոտի հետ առերեսումն էլ էսօր-էգուց են գցում, չգիտեմ ինչ է լինելու սրա վերջը»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց ունեզրկման շեմին հայտնված հայտնի գործարար ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ գործարարին միլիոնավոր դոլարների վնաս են պատճառել՝ ձեռքից վերցնելով ունեցվածքը։
Նախկին միլիոնատիրոջ խոսքով, իրենից վերցրել են, մասնավորապես՝ «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաև իր տունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

