ԵՐԲ ՓԱՍՏԵՐՆ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ, ԻՍԿ Լ. ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԵՐԲ ՓԱՍՏԵՐՆ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ, ԻՍԿ Լ. ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
Դեռեւս մայիս ամսի վերջին «Իրավունք» թերթում հրապարակվեց «ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ՓԱԿԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ» վերնագրով մի հոդված (http://www.iravunk.com/index.php?view=article&id=16723&option=com_content&Itemid=57), որտեղ ի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ, նշված է, որ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լ. Բարդակչյանի նողկալի հայտարարությունից որոշ ժամանակ անց հարձակում է կատարվել Հայր սուրբի մեքենայի վրա: Վերոնշյալ դեպքին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաեւ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ, ում գրառումը նույնպես տեղ էր գտել «Իրավունք»-ում հրապարակված հոդվածում. «Համաձայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, առաջարկում եմ Ավետարանական եկեղեցին` որպես հասարակական անվտանգության սպառնալիք, փակել եւ լուծարել, իսկ ամբողջ գույքը հանձնել մանկատներին»: Արի ու տես, որ այս հրապարակումից 1,5 ամիս անց հանկարծ թերթից վիրավորվեց Լ. Բարդակչյանն ու դատի տվեց «Իրավունքին»` միանալով մի շարք ԼԳԵՓ-ական կազմակերպությունների ու աղանդավորների, որոնք հաճախ թերթի հետ դատական պրոցեսներ սկսելով` փորձում են ճնշում գործադրել ու լռեցնել: Երկու օր առաջ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն`
ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դատական առաջին նիստը: Իսկ արդեն դատական նիստից հետո պարոն Բարդակչյանը «Իրավունքի» հարցին ի պատասխան, անգամ մոռացել էր, որ երբեւէ նողկալի հայտարարություն է արել որեւէ մեկի հասցեին (տես տեսանյութում` https://www.youtube.com/watch?v=XgFtPvMa7pM) : Ինչեւէ, հաշվի առնելով Լ. Բարդակչյանի վատ հիշողությունը, ստիպված ենք մենք հիշեցնել այն հրապարակումները, որոնք եղել են ամիսներ առաջ` Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մեքենայի վրա հարձակման, ինչպես նաեւ իր հայտարարության, դրա վերաբերյալ հանրության սոցցանցային հայհոյախառը ու հոգեւորականների կոշտ արձագանքի մասին: Այսինքն` ստացվում է, որ այն հիմքով, որով Լ. Բարդակչյանը դիմել է դատարան ընդդեմ «Իրավունք» թերթում հրապարակված հոդվածի, չի բացառվում, որ ողջ մեդիա դաշտի մի մասը հայտնվի դատարանում, ովքեր անդրադարձել են այս թեմային, բայց չգիտես ինչու վիրավորել է պարոն Բարդակչյանի անձը հենց մեր թերթից: Նախ անդրադառնանք վերը նշված հայտարարությանը, որն արել է Լ. Բարդակչյանը Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով: «Արմնյուզ» հեռուստաալիքի «Բանաձեւ» հաղորդման ուղիղ եթերում Լ. Բարդակչյանը հայտարարել է հետեւյալը. «Սեպտեմբերի 9-ին Կոմիտաս վարդապետը ելույթ ունեցավ մի հեռուստատեսությամբ, որտեղ կոչ է արել Հայաստանի կառավարությանը, որպեսզի մշակվի ազգային շահերի
պաշտպանության ծրագիր, առանց որի հնարավոր չէ միավորել ազգը քայքայիչ աղանդների դեմ պայքարի համար: Սա լայնորեն լուսաբանվել էր մամուլում եւ դրանից երկու օր հետո փաստն այն է, որ մի երիտասարդ եկավ եւ մահափորձ կատարեց իմ նկատմամբ` ներխուժելով մինչեւ 4-րդ սենյակը մեր եկեղեցու: Մեծ դանակը ձեռքին ասում էր` ո՞ւր է Բարդակչյանը: Սեպտեմբերի 9-ին հայտարարություն (նկատի ունի Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ելույթը,-Հ.Ս.), 10-ին մահափորձ իմ նկատմամբ` իմ գրասենյակում, մեր եկեղեցում, իսկ սեպտեմբերի 13-ին աղջկա (նկատի ունի իր քարտուղարուհուն-Հ.Ս.), առեւանգման փորձ, հայտարարությունից 5 օր հետոէլ Սեւանի ափին իմ օգնականի նկատմամբ մահափորձ եղավ: 3 դեպք տեղի ոևնեցավ, ինչը փաստ է» (Տես «Բանաձեւ» հաղորդման տեսանյութում` https://www.youtube.com/watch?v=DLM-LKF_eZo ): Այս հաղորդումից հետո Լ. Բարդակչյանի հայտարարությանն անդրադարձել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ, ում կարծիքը տեղ էր գտել բազմաթիվ էլեկտրոնային լրատվական կայքերում (http://asekose.am/hy_AM/news/8/154607-bardakcyanin-e-mer-bajanvac-exbayrnerin-hraviroum-em-mec-pahqi-apasxaroutyan.html): Ի դեպ, Լ. Բարդակչյանի պնդմամբ իր կողմից իբրև չարված հայտարարությանն անդրադարձել է նաեւ http://shabat.am/ լրատվական կայքը: Մասնավորապես նշելով. «Shabat.am-հավաստի աղբյուրների համաձայն Երևանի Ավետարանական Եկեղեցու հովիվ Վերապատվելի Լեւոն Պարդագճյանի ընդդեմ Կոմիտաս վարդապես Հովնանյանի դեմ կատարած հայտարարությունից որոշ ժամանակ անց վարդապետի տան մոտ հարձակվել են նրա մեքենայի վրա` ջարդուփշուր անելով ապակիները, վնասելով որոշ աքսեսուարներ, գողացել թանկարժեք մագնիտոֆոնը…» Ապա հավելում է. «Հիշեցնենք, որ Վերապատվելի Լեւոն Բարդակչյանը լուրեր էր տարածել, որ ոմն երիտասարդ դանակի սպառնալիքով ներխուժել էր իր գրասենյակ եւ դանակահարության փորձ կատարել, որի պատճառը եղել է Կոմիտաս Վարդապետի` իր դեմ ուղղված հայտարարությունը» (http://shabat.am/?p=1159&l=am): Նշենք, որ դեպքին, ինչպես նաեւ Լ. Բարդակչյանի հայտարարությանը, որը նա այսօր հերքում է, անդրադարձել են նաեւ մի շարք այլ լրատվամիջոցներ, որոնց նյութերի հղումները ներկայացնում ենք ստորեւ.
http://www.aysor.am/am/news/2014/05/26/hayr-komitas-vardapet/
http://www.panorama.am/am/comments/2014/02/07/church-sect/
http://kron.armhels.com/?p=739
http://blog.mediamall.am/?id=19001
http://www.armworld.am/detail.php?paperid=4672&pageid=143855&lang=
Սակայն, որպես ի գիտություն, նշենք, որ Լ. Բարդակչյանի հայտարարությունները պարզվեց, որ անհիմն են եւ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը որեւէ կապ չունի ինչպես Լ. Բարդակչյանի մահափորձի, այնպես էլ Ավետարանական եկեղեցու վրա հարձակում կազմակերպելու հետ, ինչի մասին գրել է http://news.am/-ը (
http://news.am/arm/news/171023.html):
Եվ այսպես, այն, որ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հասցեին Լ. Բարդակչյանի կողմից մեղադրանք-
հայտարարություն հնչել է, այլեւս պարզից էլ պարզ է: Ինչպես նաեւ ակնհայտ է, որ այդ հայտարարությունները անհիմն էին, քանի որ Հայր Սուրբը որեւէ կապ չի ունեցել Ավետարանական եկեղեցու ու իր ղեկավարի վրա կազմակերպված հարձակումների հետ, ինչը փաստել է ՀՀ ոստիկանությունը: Մինչդեռ այսօր իրեն վիրավորված համարող Լ. Բարդակչյանը իր հայտարարությամբ ժամանակին վիրավորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականի բարի անունն ու համբավը եւ փորձել ստվեր գցել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա: Այնուամենայնիվ, զարմանալի է, որ պարոն Լ. Բարդակչյանը, ով իրեն հոգեւոր գործիչ է համարում սուտ վկայություն է տալիս` ասելով, որ չի եղել այդպիսի հայտարարություն, թեպետ այդ մասին աղաղակում են մամուլի հրապարակումներն ու տեսանյութերը: Ի դեպ, ինչ վերաբերում է Լ. Բարդակչյանի հայտարարության վերաբերյալ հանրության արձագանքին, բավական է վերոնշյալ հղումներից որեւէ մեկի տակ, որտեղ կան մեկնաբանություններ, կարդալ մի քանիսը (կանխավ զգուշացնենք, որ հայհոյանքներն ու իսկապես վիրավորական խոսքերը հենց այնտեղ են գրված` հանրության լայն շրջանակների կողմից):
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ. - «Ձայն բազմաց, ձայն Աստծո»:

