«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»՝1:0.«ԱԹԼԵՏԻԿՈՆ»՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ (Տեսանյութ)
Արխիվ 12-16«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»՝1:0.«ԱԹԼԵՏԻԿՈՆ»՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ (Տեսանյութ)
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասնելով Մադրիդի «Ռեալի» նկատմամբ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը: «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայացած պատասխան խաղի միակ գնդակն իր հաշվին գրանցեց Մարիո Մանջուկիչը, ով Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը գրավեց արդեն երկրորդ րոպեին: Հիշեցնենք, որ թիմերի միջեւ կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Այսպիսով, թեեւ Դիեգո Սիմեոնեն հանդիպման 26-րդ րոպեից խաղի ընթացքին ստիպված էր հետեւել տրիբունայից, այնուամենայնիվ կարողացավ հանդիպումը մոտեցնել հաղթական ավարտին, իր նվաճումներին ավելացնելով եւս մեկը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

